Ջավախք Մեդիա »
Հասարակություն,
Ջավախքի լրահոս » Գնացքների բախում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածում
Գնացքների բախում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածում
Նոյեմբեր 5, 2016
Երեկ երեկոյան, մոտավորապես 18:30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածում վթար է տեղի ունեցել: Մեծ Արագյալ գյուղի մոտ գնացքը բախվել է վերանորոգում իրականացնող շարժակազմին, որը մոնտաժային աշխատանքներ էր կատարում երկաթուղու էլեկտրահաղորդման գծերի վրա:
Հարվածի պատճառով մեծ բարձրությունից վայր է ընկել մոնտաժ իրականացնող մասնագետը, որը կոտրել է իր երկու ոտքերը: Վնասվածքներ կան երկու գնացքներում էլ:
Ինչպես պարզվել է, վթարի պատճառը գնացքի մեքենավարի ոչ սթափ վիճակն է եղել:
Ըստ Ջավախքի Nor.ge ռադիոկայանի նյութերի:
http://javakhkmedia.com/?p=7971 »
Սա կարճացված հղում է: Պիտակներ.
Նինոծմինդա,
Ջավախք