Խաչքարի և մարզադաշտի բացում Մաջադիա գյուղում

Jul 25, 2016 15:35


Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Խաչքարի և մարզադաշտի բացում Մաջադիա գյուղում

Խաչքարի և մարզադաշտի բացում Մաջադիա գյուղում

Հուլիս 25, 2016

Սույն թվականի հուլիսի 23-ին Ախալքալաքի Մաջադիա գյուղում, բարերարությամբ մոսկվայաբնակ Արարատ Պարոնյանի, բացվեց մարզադաշտ, որի կողքին տեղադրվել էր խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ բարերարի հոր Գրիշա Պարոնյանի, ով եղել է Մաջադիայի դպրոցի վաստակաշատ ֆիզկուլտուրայի ուսուցիչ և Աբուլ ֆուտբոլային թիմի խաղացող:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, հյուրեր Վրաստանի տարբեր հատվածներից, այնպես էլ Ռուսաստանից ու Հայաստանից: Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին Արարատ ֆուտբոլային ակումբի լեգենդները՝ Սամվել Ղասաբօղլյանի գլխավորությամբ: Նախ, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Արագովայի և հարակից գյուղերի հեգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, ապա հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Գրիշա Պարոնյանի հիշատակին, որից հետո իր խոսքով հանդես եկավ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Հոգեշնորհ Հայր Բաբգէնը շնորհավորեց ներկաներին և իր շնորհակալությունը հայտնեց բարերարին հայրենանվեր գործի համար: Այնուհետև ելույթ ունեցավ Արարատ Պարոնյանը: Նա նշեց, որ իր նպատակը մեկն է եղել: Գյուղում զարկ տալ մասսայական սպորտին: Առաջին քայլն արված է: Հաջորդ քայլը կլինի գյուղում մարզասրահ կառուցելը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարը: Օրն ավարտվեց տոնական համերգով և հյուրասիրությամբ:

Մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

http://javakhkmedia.com/?p=7590 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Ախալքալաք, Ջավախք
Previous post Next post
Up