Ջավախք Մեդիա »
Հասարակություն,
Մշակույթ,
Ջավախքի լրահոս » Գուսան Հավասու անհայտ երգերը Էդուարդ Թամարյանի մշակմամբ
Գուսան Հավասու անհայտ երգերը Էդուարդ Թամարյանի մշակմամբ
Սեպտեմբեր 4, 2014
Մեծանուն աշուղ Հավասու ստեղծագործական ժառանգությունը շատ ծավալուն է: Նա գրել է մոտ 2000 երգ և 1500 քառյակ: Իսկ Հավասու ստեղծած մեղեդիների քանակն անցնում է 130-ից։
Հավասու երգերից շատերը հանրահայտ են ու տասնայակներ շարունակ կատարվում են աշուղների, ժողովրդական կատարողների եւտարբեր համույթների կողմից: Սակայն այլ է Հավասու այն երգերի ճակատագիրը, որոնք պակաս հայտնի են: Ճակատագրի դառը որոշմամբ զրկված լինելով տեսողությունից, Հավասին չէր կարող նոտագրել իր հորինած մեղեդիները: Ուստի նրա երաժշտությունը փոխանցվել է բերնե-բերան, կամ հազվադեպ հնարավորությունների դեպքում նոտագրվել ժողովրդական երգարվեստ հավաքող կոմպոզիտորների կողմից:
Այդ առումով յուրահատուկ արժեք ունի Էդուարդ Թամարյանի աշխատանքը: Լինելով Գուսան Հավասու համաերկրացին և աշակերտը, նա Հավասու երգեր բազմիցս լսել է անձամբ մեծ Գուսանից: Էդուարդ Թամարյանը ոչ միայն Հավասու ստեղծագործությունների անդավաճան կատարողն էմ, այլեւ իր նվիրական պարտքն է կատարում ի հայտ բերելով Գուսան Հավասու հին և նոր երգերը, որոնք մինչ այժմ անծանոթ էին ժողովրդին:
Թամարյանը օգտագործում է Հավասուց անձամբ լսած կատարումները եւ գոյություն ունեցող նոտագրությունները: Քանի որ եղած գրառումենրը մեծ մասամբ զուրկ են գործիքավորումից, նա նաեւ գործիքավորում եւ հանրության յուրովի է ներկայացնում Հավասու ժառանգությունը: Իր համերգների ժամանակ երգիչը անընդհատ թարմացնում է Հավասու երգացանկը:
Նշենք Թամարյանի կողմից պատրաստված երգերից մի քանիսը
«Ով որ ունի՝ երնեկ նրան»
Click to view
«Էլ ո՞ւմ երգեմ»
Click to view
«Խելքի բան չէ, բախտի բան է»
Click to view
Այժմ Էդուարդ Թամարյանն աշխատում է Հավասու եւս մի քանի երգերի գործիքավորման եւ ձայնագրության վրա. «Ինչո՞ւսիրտդ սառն է, յար», «Կխոսի», «Ալագյազ», «Հայաստանցի», «Դարձյալ նազով», «Հարսանյաց երգ»: Հուսանք, որ այդ երգերը նույնպես շուտով հասնեն հայ լսարանին:
Այլ լինկեր՝
Գուսան Հավասի, կենսագրական Բանաստեղծությունները Ձայնագրություններ Էդուարդ Թամարյանի Ջավախքի ղողանջներ համույթը Ջավախք Մեդիա, Ծալկա-Ախալքալաք-Երեւան:
http://javakhkmedia.com/?p=3803 »
Սա կարճացված հղում է: Պիտակներ.
Երաժշտություն,
Ծալկա,
Հավասի,
Ջավախք