Ջավախք Մեդիա »
Հասարակություն,
Ջավախքի լրահոս » Վրաստանը որևէ կերպ պետք է հիմնավորի իր ռազմական հետաքրքրությունը Նախիջևանում
Վրաստանը որևէ կերպ պետք է հիմնավորի իր ռազմական հետաքրքրությունը Նախիջևանում
Օգոստոս 17, 2014
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարաները երկրոդ հանդիպումն են անցակացնում այս տարի
Ադրբեջանի պաշտպանության նախարությունը տեղեկացրել է , որ օգոստոսի 18-ին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջևանում: Հանդիպման բնույթի և նպատակների մասին ոչինչ չի հաղորդվում : Սակայն հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են Թուրքիայի հետ միասին էներգետիկ տարանցիկ ուղիների և ենթակառույցների պաշտպանության նպատակով համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը:
Սովորաբար, երբ նման կարգի զորավարժություններ են պլանավորվում ,ապա պետք է որ սպառնալիք լինի Ադրբեջան- Վրաստան- Թուրքիա էներգետիկ տրանսպորտային ուղիների (գազամուղ, նավթամուղ) նկատմամբ : Պետք է լինի նաև պայմանական հակառակորդ:
Հետաքրքիրն այն է, որ Թբիլիսիում Մարգելաշվիլու և Հասանովի հանդիպման նախորդել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Նախիջևան՝ մայիսի 15-ին:
Կարելի է ենթադրել, որ Էներգետիկ տրանսպորտային ուղիների պաշտպանության նպատակով Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորվարժությունները կպլանավորվեն և կիրականացվեն Նախիջանում: Հնարավոր է, որ Թուրքիան , չցանկանալով այդ զորավարժություններն անցկացնել Վրաստանի և Ադրբեջանի տարածքում, խուսափելու համար Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի հայաբնակ շրջանների արձագանքից, փորձում է այն իրականացնել Նախիջևանում:
Ամեն դեպքում Վրաստանը պարտավոր է բացատրություն տալ իր ռազմական ներկայության համար Նախիջևանում ՝ թեկուզ և պաշտպանության նախարարաի գլխավորած պատվիրակության մասով:
Armweeklynews.am
http://javakhkmedia.com/?p=3653 »
Սա կարճացված հղում է: Պիտակներ.
Թուրքեր,
Վրաստան,
Տարածաշրջան,
Քաղաքականություն