Մայիսի 14-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա: Արդահան այցի ժամանակ նա հանդիպեց շրջանի նահանգապետի եւ սահմանային հանձնակատար Սեիփեթթին Ազիզողլուի հետ եւ քննարկեց սահմանի մոտ շրջանների միջեւ առեւտրա- տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման հեռանկարները:
Սա Իվանե Ծիկլաուրու առաջին հանդիպումն էր արդահանի նահանգապետի հետ: Նահանգապետի հետ էին նաեւ նահանգապետի տեղակալներ Գելա Դեմետրաձեն եւ Վախտանգ Գեծաձեն ու Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի ղեկավար Օլեգ Սանդրոշվիլին: Ավանդաբար, մոտ ապագայում ի պատասխան այս այցի, Սամցխե-Ջավախք են այցելելու Արդահանի պատվիրակները:
Ըստ Գելա Դեմետրաձեի`չի բացառվում, որ ապագայում նմանատիպ հանդիպում կազմակերպվի նաեւ Հայաստանի հետ:
Information source >