Գործադուլ Ջավախքում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա

Nov 10, 2012 01:29


Ախալքալաքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կառուցման համար աշխատող բանվորները հայտարարել են գործադուլ միանգամից մի քանի պատճառով: «Ախալցխայի վերածնունդը» տեղեկացնում է, որ նրանք տնօրինության մեղադրում են աշխատավարձերի ուշացման եւ բանվորների վրա ճնշումներ գործադրելու մեջ: Ինչպես նշել են գործադուլ անողները' իրենք երեք ամիս աշխատավարձ չեն ստացել, բացի դրանից` տնօրինությունը պարբերաբար ազատում է բանվորներին աշխատանքից:





Հենց երեկ 7 աշխատող ազատել են աշխատանքից: Գործադուլ անողները պահանջում են իրենց աշխատավարձերը եւ վերականգնել հեռացված աշխատակիցներին:

Ախալքալաքի երկաթուղու կառուցմանն աշխատում է 70 բանվոր, որոնցից միայն 25-ն է վրացի, իսկ մնացածը` ադրբեջանցի: Երկաթուղու կառուցման կառավարիչը չի ժխտում աշխատակիցների ազատման փաստը եւ նշում, որ այն որոշվում է ընկերության կողմից, իսկ տեղի ղեկավարությունը միայն կատարում է այդ որոշումը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը սկսվել է 2008 թվականին: Ախալքալաքում այն իրականացնում է «Ճանապարհային շինարարության» կազմակերպությունը: Այս երկաթուղու կառուցումը ավարտվելու է 1015 թվականին:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանը շրջանցող նախագիծ է, որը Ադրբեջանը կապելու է Թուրքիայի հետ:

Information source >

Other important sites to check: Javakhk Info | Guide to Javakhk | Javakhk 1915-23 | Ջավախքի Երգարան | Ջավախքի Խորհրդանիշերը | Форум Джавахка

georgia, javakhk, turkey, azerbaijan

Previous post Next post
Up