Готовь сани летом, а тюрьмы - перед выборами!

Oct 04, 2012 13:54


Готовь сани летом, а тюрьмы - перед выборами, ибо может сам в них и сядешь!

Խորհուրդ եմ տալիս բանտերը և մեկուսարանները կարգի բերեն, որովհետև դեռ բանտերում նստելու առիթ շատ են ունենալու:

Վերլուծելով Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու հետ կապված իրադարձությունները քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր նշեց, որ դա ազդակ էր 2013թ. նախընտրական պայքարի մեկնարկի մասին:

Ըստ քաղաքագետի, եթե այս դեպքերը 2 տարի առաջ լինեին, ոչ ոք դրանք չէր կապի սպասվելիք նախագահական ընտրությունների հետ: Իսկ այսօր, ում էլ համոզեն, որ դա քաղաքական պատվեր չի, ոչ ոք չի հավատա:





Ավելի ճիշտ կլիներ այսօր տեսնել, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագրեր է առաջարկում Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու, տարածաշրջանում է՛լ ավելի չմեկուսանալու ուղղությամբ:

Ըստ Լ. Շիրինյանի չկա կազմակերպված ընդդիմություն, համենայն դեպս փոխհամաձայնություն գոյություն չունի: Չկա այն ֆավորիտը, քաղաքական այն գործիչը, որը պետք է առաջնորդի և մրցակցային վիճակ առաջացնի:

Մենք բարձր ամբիոններից խոսում ենք ժողովրդավարության մասին, իսկ Օսկանյանի գործը, ինչպես նշեց քաղաքագետը, քաղբյուրո է հիշեցնում, խորհրդային պետական ապարատ և դա վտանգավոր է:

Քաղաքագետը նշեց, որ հաշվի առնելով նախագահի վերջին ելույթները, ոչ ոք չի կարող ասել, որ հաջորդը ինքը չէ: Եվ խորհուրդ տվեց բոլոր մեր չինովնիկներին, ամենաբարձր կարգի, ռանգի պաշտոնյաներին, որ բանտերն ու մեկուսարանները կարգի բերեն, որովհետև դեռ բանտերում նստելու առիթ շատ են ունենալու:

Այն հարցին, թե կարող էր արդյոք Օսկանյանի հետ կատարվածը խաղ լինել ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի դեմ, Շիրինյանը պատասխանեց, որ ինքը չի կարող հստակ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի 2013թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու հավանականությանը, Շիրինյանը հայտարարեց, որ նա, լինելով ՀՀ երկրորդ նախագահ պարտավոր է առաջադրվել: Քանի որ նա ունի մեծ ռեսուրսներ և փորձ Հայաստանը ճգնաժամից հանելու համար: Նույն քայլը ըստ Շիրինյանի պարտավոր է անել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մարինե Բարսեղյան
Information source >

Other important sites to check: Javakhk Info | Guide to Javakhk | Javakhk 1915-23 | Ջավախքի Երգարան | Ջավախքի Խորհրդանիշերը | Форум Джавахка

elections, jails, armenia

Previous post Next post
Up