Почти во всех избирательных участкая в Ахалкалаке, Цалке и Ниноцминде совершались нарушения

Oct 03, 2012 03:28


Норик Карапетян: «Почти во всех избирательных участкая в Ахалкалаке, Цалке и Ниноцминде со стороны власти совершались нарушения, в которых учавствовали даже полицейские». Проигравшие кандидаты - сторонники «Грузинской мечты» - собираются опротестовать результаты выборов.

Вот тут есть видео драки на выборах в Ахалкалаке (предупреждение: видео содержит ненормативную лексику... на трех языках).





Նորիկ Կարապետյան. Վրացական երազանք կուսակցության թեկնածուները պարտություն են կրել ընտրախախտումների պատճառով

Ջավախքի տարածքում ընդդմադիր «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները պարտություն են կրել ընտրախախտումների պատճառով: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Ջավախքի ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը, ով Ախալքալաքի տարածքում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու էր:

Նորիկ Կարապետյանի տեղեկացմամբ, Ախալքալաքի, Ծալկայի և Նինոծմինդայի գրեթե բոլոր ընտրատեղամասերում իշխանության թեկնածուների կողմից ընտրախախտումներ են կատարվել, ընտրություններին միջամտել են անգամ ոստիկանները՝ վախեցելով Ջավախքի ակտիվիստներին ու ընդդիմադիրներին:

Պարտված թեկնածուները պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները: «Չափից դուրս խախտումներ կան, պրովոկացիաներ են գնում, մի քիչ առաջ հարձակվեցին իմ վրա: Կեղծել են, հիմա էլ ուզում են մարսեն, բայց հնարավոր չէ դա, ես բողոքարկելու եմ»,- ասաց Նորիկ Կարապետյանը:

Նա նաև պատմեց, որ Ջավախքում ընտրողներին հատուկ թերթիկ են բաժանել, որի վրա գրված է եղել՝ 300 լարի: «Իբր ընտրություններիցհետո մարդիկ պետք է ստանային էդ գումարները: Բացի այդ, շատ լցոնումներ արեցին»,- տեղեկացրեց նա:

Other important sites to check: Javakhk Info | Guide to Javakhk | Javakhk 1915-23 | Ջավախքի Երգարան | Ջավախքի Խորհրդանիշերը | Форум Джавахка

elections, georgia, javakhk

Previous post Next post
Up