Норик Карапетян: «Избирательная комиссия договорившись с полицией сняла видеокамеры с участков»

Oct 01, 2012 22:53


«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը անդրադառնալով ընտրությունների ընթացքին նշեց, որ կեղծիքների են դիմել և՛ ընտրատեղամասերում, և՛ դրանցից դուրս:





Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների անդամները ոստիկանության հետ համագործակցելով` հանել են տեղադրված տեսախցիկները:

Պատգամավորության հայ թեկնածուի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները մի քանի ընտրատեղամասերում իրենց վստահված անձանց հետ վիճաբանություններ են հրահրել՝ փորձելով նրանց հեռացնել ընտրատեղամասերից, որպեսզի ավարտին հասցնեն իրենց կեղծարարությունները: Ն. Կարապետյանի հավաստիացմամբ՝ հիմնական խախտումները գրանցվելեն քաղաքներում:

«Մեր ներկայացուցիչների հետ վեճի էին բռնվում, պրովոկացիաներ անում` ընտրատարածքներից նրանց դուրս բերելու և կեղծարարություններ կազմակերպելու համար: Կարող ենք արձանագրել, որ գրանցվել են բազմակի քվեարկության դեպքեր, լցոնումներ, փորձել են ընտրակաշառքներ բաժանել, իսկ նրանց, ովքեր հրաժարվել են վերցնել, սպառնում էին ոստիկանություն տանել»,- իրավիճակը նկարագրել է Նորիկ Կարապետյանը՝ հավելելով, որ սա անսպասելի իրավիճակ չէր, քանի որ Վրաստանը բռնապետություն է:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին:Ինչպես երկրի այլ տարածքներում,Ախալքալաքում ևս հիմնական պայքարը իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի միջև է: Իշխանական թեկնածուն Սամվել Պետրոսյանն է: Նրա մրցակիցը «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանն է:
Information source >

Other important sites to check: Javakhk Info | Guide to Javakhk | Javakhk 1915-23 | Ջավախքի Երգարան | Ջավախքի Խորհրդանիշերը | Форум Джавахка

elections, javakhk

Previous post Next post
Up