Click to view
Ինչպես գրում է «Երկրամաս» թերթը` հղում անելով 1aitv.ru կայքին, Մոսկվայում ջավախահայերը բողոքի ակցիա են անցկացրել:
Բողոքի ակցիան անց է կացվել Շվեյցարիայի դեսպանատան շենքի դիմաց, որում տեղակայված է նաև Վրաստանի շահերի սեկցիան:
Վրաստանում սպասվող ընտրությունների նախօրեին, ջավախահայերը ցանկացել են իրնեց ձայնը լսելի դարձնել: Աղբյուրը նշում է, որ Վրացական շահերի սեկցիան չի լսել ջավախահայերի պահանջները և անգամ դուռը չի բացել, որպեսզի ընդունի հայերի դիմումը:
Ջավախահայերը դիմումում նշել էին այն բոլոր խնդիրները, որոնց հետ բախվում է Ջավախքի հայությունը: Այդ խնդիրներից է ազատ ընտրության իրավունքը, որը հնարավորություն կտա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ներկայացված լինել խորհրդարանում: Դիմումումջավախահայերը պահանջում էին նաև վերականգնել հայոց լեզվի կրճատված դասաժամերի քանակը, վերադարձնել հայկական եկեղեցիները և մատուռները:
http://haynews.am/hy/1348734324