Պահանջատիրական երթ Ախալցխայում

Apr 24, 2012 15:04


Ապրիլի 23-ի երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ մեկնարկվեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրաձայն կոչ էին ուղղում Վրաստանի իշխանությանը հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի քահանա Տ. Մովսես Մանուկյանի գլխավորությամբ աղոթեցին անմեղ զոհերի ոգիների հանգստյան համար, որից հետո երիտասարդները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետևեցին հայրենասիրական երգեր ու կանչեր:













Source of information >

georgia, javakhk, armenian genocide, armenia

Previous post Next post
Up