Գյումրիում կառուցվող երեք երեք մեծ նոր հիվանդանոցները կկարողանան օգնել նաեւ Ջավախքի բնակչությանը:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Գյումրում կառուցվող երեք բժշկական հաստատությունների (Շիրակի մարզային հիվանդանոց, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, «Սամարիթեր» հիվանդանոցի թերապևտիկ, սրտաբանական և հեմոդիալիզի ծառայություններ) միավորմամբ նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին:
Նշենք, որ, Գյումրու բժշկական ծառայությունների հետագա օպիտմալացման անհրաժեշտությունից ելնելով, կառավարությունը դեռ 2006 թվականի միավորել է Շիրակի մարզային հիվանդանոցը, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, «Սամարիթեր» հիվանդանոցի թերապևտիկ, սրտաբանական և հեմոդիալիզի ծառայությունները:
Երկրի նախագահին ներկայացվեցին 2010 թվականից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքները: Բժշկական կենտրոնը կբացվի արդեն այս տարվա մայիսին: Հիվանդանոցի շենքն, ընդհանուր առմամբ, ունի շուրջ 12 հազար քմ տարածք: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում և ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 5, 1 միլիարդ դրամ:
Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարության առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանն ասաց, որ երեք բժշկական հաստատությունների միավորմամբ նոր բժշկական կենտրոնը կկարողանա սպասարկել ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև հարակից համայնքները, նաև Ջավախքի բնակչությանը: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և չափանիշներով կհամապատասխանի մայրաքաղաքի հիվանդանոցներին: Panorama.am-ի լրագրողի հարցին, թե արդյոք 3 բուժհաստատությունների միավորումը նախատեսել է նաև բուժանձնակազմի օպտիմալացում, նա վստահեցրեց, որ որևէ կադրային «ջարդ» չի եղել և նոր կենտրոնում կաշխատեն բոլոր այն աշխատակիցները, որոնք աշխատել են այդ բուժհաստատություններում:
Source of information > Other important sites to check:
Javakhk Info |
Guide to Javakhk |
Javakhk 1915-23 |
Ջավախքի Երգարան |
Ջավախքի Խորհրդանիշերը |
Форум Джавахка