Նոյեմբերի 26-27-ը Ախալքալաքում անցկացվեց սեմինար ‹‹Աշխատողների որակավորումը եւ աշխատանքային հարաբերությունները ձեռնարկությունում կոլեկտիվ բանակցությունների գործընթացում›› թեմայով:
Սեմինարին մասնակցում էին Ջավախքի գործարարները, ոչ կառավարական կազմակերպությունները, տեղական իշխանության ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչները, հասարակ աշխատողները եւ լրագրողները:
Սեմինարն իր տեսակի ու բովանդակության մեջ եզակի էր այն առումով, որ երբեւէ նման սեմինար չէր անցկացվել Ջավախքում:
Երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորինս ծանոթացան Վրաստանի աշխատանքային օրենսդրությանը, սոցիալական երկխոսությունը որպես ձեռնարկային եւ տարածաշրջանային կայունության մեխանիզմ, աշխատանքի միջազգային կազմակերպության հիմունքային կոնվենցիաների նորմերի համապատասխանությունը Վրաստանի օրենսդրության հետ եւ այլ թեմաների:
‹‹Խորհրդային միության փլուզումից մինչեւ մեր օրերը, ոչ մի անգամ այս թեմայով սեմիանար չէ եղել:Նման սեմինարների անցկացումը շատ կարեւոր է, քանի որ շատ-շատ խախտումներ են լինում տվյալ թեմաների չիմացության պատճառով: Սա օգտավետ քննարկում էր, որը հնարավորություն է տալիս ոչ միայն մեզ, այլ նույնիսկ ղեկավաներին ու ձեռներեցներին աշխատողների հետ իրավական պայմանագիր կնքելիս այնպես անեն, որ աշխատողի իրավունքնեը չխախտեն: Օրենքի չիմացության պատճառով նույնիսկ ղեկավարները չգիտեն ինչպես վարվեն, ինչ որոշում կայացնեն››,- ասաց Թագուհի Վարդանյանը, ով ներկայացնում է ոչ կառավարական կազմակերպություն:
Նշենք, որ սեմինարը վարում էր Վրաստանի գործատուների ասոցիացիայի գործադիր տնօրեն` Միխեիլ Կորձախիան: Այն անցկացվում էր գերմանական FRIEDRICH EBERT STIFTING ծրագրի եւ Եվրոմիության աջակցությամբ:
Աղունիկ Այվազյան
Ախալքալաք
Source of information >