Click to view
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ, Երեւանը Հայաստանի միակ քաղաքն էր, որտեղ ապրիլի 23-ին անցկացվում էր Ջահերով երթ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի:
Այսօր արդեն նման ակցիա անցկացվում է մեր երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, նաեւ Ջավախքում ու Լեռնային Ղարաբաղում: Հնչող պահանջը` ուղղված աշխարհին, միակն է` ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Click to view
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=108http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=102 "Մենք երիտասարդներս, կոչ ենք անում Ախալքալաքի մունիցիպալի-տետի ժողովի պատգամավորներին, ապրիլի 24-ին ոչ միայն գնալ մոմեր վառելու եկեղեցում եւ ծաղիկներ դնելու հուշաքարերին ու խաչքարերին, այլ նաեւ հարցը ներկայացնել Վրաստանի խորհրդարան` խնդիրը օրակարգ մտցնելու եւ Հայոց Ցեղասպանության փաստը պետականորեն ճանաչելու ու դատապարտելու պահանջով՚.այս կոչով Ախալքալաք մունիցիպալիտետի ժողովին են դիմել Ախալքալաքում անցկացված ջահերով երթի մասնակիցները: Երթի վերջին կանգառը եղել է Սուրբ Խաչ եկեղեցին:
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից է մեկնարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը Ստեփանակերտում: Այն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Արցախի երիտասարդական թեւի եւ "Արամ Մանուկյան" ուսանողական միության նախաձեռնությամբ: Երթի մասնակիցները Թուրքիային կոչ են արել միանալ քաղաքակիրթ աշխարհին եւ ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության փաստը:
Ջահերով երթ է անցկացվել նաեւ Իջեւանում, կապանում, Սիսիանում, Էջմիածնում, Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում: Երիտասարդները համոզված են, որ եղեռն իրականացրած երկիրը հատուցելու է ոճրագործության համար:
Իսկ ջահերով երթն արդեն պայքարի ու դատապարտման խորհրդանիշ է, որի լույսը ցրում է ապրիլի 24-ի խավարը: