Վրացական պետահամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերն իշխանություններին վերջնագիր են ներկայացնու

Feb 10, 2011 17:22



Այսօր՝ ժամը 12-ին, Գյումրիից վրացական պետհամարանիշներով մի քանի հարյուր ավտոմեքենաներ բողոքի երթով շարժվել են դեպի Բավրայի մաքսակետ: Դրանց սեփականատերերը բողոքում են կառավարության որշման դեմ, որով ստիպված են լինելու իրենց ավտոմեքենաները Հայաստանում մաքսազերծել շատ բարձր գներով:

Վարորդների բողոքի ավտոերթին միացել են ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փսոտանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:





Ավտոերթի մասնակիցներից մի քանիսին Շիրակի մարզի Մայիսյան համայնքում պետավտոտեսուչները թույլ չեն տվել ճանապարհը շարունակել:

Հասնելով Բավրայի մաքսակետ՝ բողոքի երթի մասնակիցներն իրենց պահանջներն են ներկայացրել մաքսատան աշխատակիցներին և վերջնագիրր են ներկայացրել, որ եթե կես ժամվա ընթացքում դրական պատասխան չստանան, կդիմեն այլ միջոցների:

Մաքսակետից պատասխան չստանալով՝ վարորդները որոշել են պառկելով փակել Հայաստան-Վրաստան ճանապարհը: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները բանակցել են ԱԺ պատգամավորների հետ, և վարորդների համաձայնությամբ որոշվել է վերադառնալ Գյումրի ու այսօր թատերական հրապարակում հանրահավաք հրավիրել: Միաժամանակ ոստիկանները հավաստիացրել են, թե վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներին չեն տուգանելու, մինչև վերջնական որոշում չկայացվի: Այս պահին բողոքի ավտոերթի մասնակիցները վերադառնում են Գյումրի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

http://www.7or.am/hy/news/2011-02-10/22667/
http://talinci.livejournal.com/233376.html

armenia

Previous post Next post
Up