"Ջավաքխի գերբն ու դրոշը պետք է փողփողան յուրաքանչյուր ջավախքցու հոգում եւ սրտում"

Sep 20, 2010 01:50

ՙՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԱՑՈՒՄԸ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՎԱՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ՚

ՙՎիրահայերի Միասնություն՚ ՀԿ- ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ ՙԻրավունք՚-ի զրույցը սկսվեց ամենաթարմ թեմայից, եւ հարցիցª արդյո±ք Հերացու փողոցի վրա տեղի ունեցած միջադեպի ժամանակ վթարված ավտոմեքենան պատկանում է Տ. Վարդապետյանին, թե ոչ, եւ եթե այո, ապա ինչո±ւ է պատգամավորը մինչ օրս շրջում վրացական համարներով: Ի պատասխան մեր հարցիª պատգամավորն ասաց. ՙԱվտոմեքենայի պետհամարանիշները վրացական են զուտ այն պատճառով, որ մեքենայի տերը Վրաստանի քաղաքացի է: Իսկ ես այդ ավտոմեքենան վարում եմ լիազորագրով. բոլոր օրինական փաստաթղթերով՚:





- Ինչպես ասում են` անցնենք բուն թեմային: Խոսենք ջավախահայության այսօրվա գերակա հիմնախնդիրների եւ այն ծրագրերի մասին, որոնք որ առաջիկայում իրագործվելու են:

- Քաջատեղյակ եք, որ Ջավախքում նախ հայկական դպրոցը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Եվ ոչ միայն Ջավախքում, այլ նաեւ Թբիլիսիում գոյություն ունեցող հայկական դպրոցները: Բայց այս առթիվ ուրախությամբ պիտի նշեմ, որ բոլորովին վերջերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ոչ պաշտոնական այցով եղավ Ջավախքում, այնուհետեւ նա Քութաիսիում հանդիպեց իր գործընկերոջը, որի ժամանակ բազում հարցեր են քննարկվել, այդ թվումª նաեւ հայերեն լեզվով դասաժամերի կրճատման հարցը եւ այլն, եւ այլն: Նշեմ նաեւ, որ Քութաիսիում տեղի ունեցավ հարյուրից ավելի հայ ուսուցիչների վերապատրաստում` Հայաստանից ժամանած մասնագետների շնորհիվ: Օրեկան 7- 8 ժամ պարապմունքներ էին անցկացվում, որը, կարծում եմ, շատ արդյունավետ ու տեղին քայլ էր մեր մանկավարժների համար: Ինչ վերաբերում է հայոց լեզվի դասավանդմանն ու հայոց լեզվով դասագրքերի անարգել մուտքին Ջավախք, ապա պիտի ասեմ, որ այս առումով եւս սայլը տեղից շարժվում է. գիտեք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը համապատասխան ծախսեր է իրականացնում, որպեսզի Ջավախքի հայկական դպրոցները ապահովվեն հայկական դասագրքերով: Բայց ես էլի եմ կրկնում, որ հայկական դպրոցները լուրջ բարեփոխման կարիք ունեն, իսկ Ջավախքի պարագայում, բացի հայերեն կրթություն ստանալուց, ջավախքցի երեխան պետք է հայեցի դաստիարակվի: Ի դեպ, նշեմ նաեւ, որ սեպտեմբերի վերջին Վրաստանի ԿԳ նախարարը պատասխան այցով պետք է լինի Հայաստանում: Հավանաբար այդ հանդիպման ընթացքում բազում հարցերի պարզաբանումներ կտրվեն:

- Իսկ Ջավախքում ի±նչ քայլեր են կատարվում հոգեւոր-մշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ:

- Այդ հարցում եւս ունենք խնդիրներ, եւ, երեւի թե, մամուլի հրապարակումներից էլ տեղյակ եք, որ վրաց եկեղեցու կողմիցª հայկական մշակութային արժեքների նկատմամբ այնքան էլ ջերմ վերաբերմունք չկա, մասնավորապեսª եկեղեցիների նկատմամբ: Թեեւ բոլորովին վերջերս Ախալքալակում հայկական եկեղեցին վերանորոգվեց, որից հետո հայ համայնքը սկսեց կտրուկ ակտիվանալ: Ամենակարեւորներից մեկն էլ այն է, որ արդեն գյուղերում էլ տարեցտարի եկեղեցիները վերաբացվում են, այդ թվում նաեւª իմ հայրենի գյուղում` Փոքր Գունդուրայում: Մոտ ապագայում նախատեսում ենք Սուրբ Ղեւոնդացի եկեղեցու վերաօծումն ու վերաբացումը: Երբ այդ առթիվ ես վերջերս հանդիպեցի հայոց Վեհափառի հետ, ուրախացա, որ հոկտեմբերի վերջին նախատեսվում է Վեհափառի այցը Վրաստան, որի ժամանակ համոզմունք ունեմ, որ բազում կնճռոտ խնդիրների լուծումներ կգտնվեն:

- Սրանից մոտավորապես 4 տարի առաջ Ջավախքում լուրջ քննարկումներ էին եղել Ջավախքի դրոշի, զինանշանի եւ օրհներգի հետ կապված, եւ, չգիտես ինչու, այդ խոսակցությունները այս տարիների ընթացքում մի տեսակ մարել էին: Իսկ ինչո±ւ հենց այս վերջին տասնօրյակում այդ հարցը նորից Ջավախքի հասարակական, քաղաքական կազմակերպությունների կողմից լայն շրջանառության մեջ դրվեց, հրապարակվեցին այդ խորհրդանիշերը:

- Ինձ թվում է, որ Ջավաքխի գերբն ու դրոշը պետք է փողփողան յուրաքանչյուր ջավախքցու հոգում եւ սրտում: Ես միայն կարող եմ ասել այն, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը հազարավոր ջավախահայերի է միավորում, մենք ունենք մեր խորհրդանիշը, այնպես որª ջավախահայության խնդիրները պետք է լուծում ստանան ոչ միայն գերբի ու դրոշի ստեղծմամբ, այլ նաեւ բազում սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորման ու հոգեւոր արժեքների պահպանման արդյունքում:

- Հայկական կողմը բազմիցս բարձրացրել է հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը: Այս առումով Դուք որոշակի տեղաշարժեր ակնկալո±ւմ եք, թե± ոչ:

- Իհարկե, ոչ միայն հայկական եկեղեցին, այլ նաեւ բոլոր եկեղեցիներն էլ պետք է կարգավիճակ ստանան: Այդ կապակցությամբ անցյալ տարի ՀՀ նախագահն էլ ասաց, որ լավ կլինի, որպեսզի եկեղեցիները կարգավիճակ ստանան: Ես հիմա չեմ կարող որոշակի կանխատեսումներ անել, թե ինչ տեղաշարժեր կնկատվեն Վեհափառի եւ Վրասստանի Պատրիարքի հանդիպումից հետո, սակայն չեմ էլ կարող բացառել, որ այդ հանդիպման ընթացքում այդ հարցը իր դրական ընթացքը կստանա:

- Պրն Վարդապետյան, կցանկանայինք Ձեր կարծիքը լսել նաեւ Սահակաշվիլու կողմից վերջերս արված այն առաջարկության վերաբերյալ, համաձայն որիª նա տուրիստական զարգացման մի ծրագիր է առաջ քաշում` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդպիսի նախագծի իրագործումը հնարավոր համարո±ւմ եք:

- Դա ի սկզբանե ուտոպիական բովանդակություն ունի, բայց եթե այդպիսի համագործակցություն կայանա, դա իհարկե նորմալ է: Ցանկացած համագործակցություն, ցանկացած փոխհարաբերությունների հաստատում, եթե շահեկան է Հայաստանի համար, իհարկե, իմ վերաբերմունքը դրական է:

- Հայ-ռուսական հարաբերությունների սերտացումից եւ մի շարք պայմանագրերի կնքումից հետո, ռուսական մամուլը տեղեկատվություն տարածեց, որ վրացական իշխանությունները կոշտացրել են իրենց վերաբերմունքը Ջավախքում ապրող հայերի նկատմամբ: Ըստ Ձեզª ինչքանո±վ են այդ խոսակցությունները մոտ իրականությանը:

- Ես չէի ասի, որ նման բան կա: Պարզապես Դուք տեղյակ եք, որ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարություն է արել, որը որ ես կոռեկտ չեմ համարում, եւ Հայաստան կատարելիք այցի ժամանակ նա, հավանաբար, այդ առթիվ պարզաբանումներ կտա: Համենայնդեպս, հայ-ռուսական հարաբերությունների սերտացումը ջավախահայության վրա վատ իմաստով ոչ մի անդրադարձ էլ չի ունեցել:

Զրուցեց` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ

http://www.iravunk.com/iskakan/handipum/17.09.10.html

դպրոցական խնդիրներ, Վիրահայերի միություն, Ջավախք

Previous post Next post
Up