Ի՞նչ է կատարվում Մուղնիում... Որտե՞ղ է հայկական կողմը

Jun 28, 2010 13:30


Re-posted from Crazy_Patriot

Բոլորս էլ հիշում ենք հունիսի 12-ին տարածված հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանի պետական բյուջեից հատկացվել է 50 000 վրացական լարի (26790 ԱՄՆ դոլար)` Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:

Նախ ճշտում, վերականգնման մասին խոսք չի գնում ու չի գնացել, խոսքը միայն ուսումնասիրություններ կատարելու ու տեղանքը հետազոտելու մասին է.

Երկրորդ, եկեղեցին արդեն շրջափակված է, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս ոչ մեկին մոտենալ, իսկ հայկական կողմը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է.

Հարց: ինչու՞ են փորում եկեղեցու գերեզմանոցներն ու հարակից տարածքները, որոնց տապանաքարերը արդեն իսկ ավերված են, և ինչու՞ է դրա համար օգտագործվում բավական ծանր տեխնիկա, եթե սա ընդամենը հնագիտական ուսումնասիրության համար նախատեսված աշխատանքներ են...

Կա հստակ հիմնավորված ենթադրություն ու փաստեր որ վրացիներն այնտեղ եկեղեցու հիմքն են քանդում հորատման սարքերով, համաձայն տեղեկատվության, ինչ-որ հին բան են գտել, որի հիմման վրա ինչպես միշտ ցանկություն ունեն ապացուցելու, որ եկեղեցին ունի կամ վրացական արմատներ, կամ հայերը կառուցել են եկեղեցին վրացական հիմքերի, գերեզմանոցների վրա...

մյուս կողմից խորքում գրունտային ջրեր են, ինչի համար էլ հենց պետք է եղել ծանր տեխնիկան... մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, բայց ևս մեկ հարց ունեմ՝

ԻՍԿ ՈՒ՞Ր Է ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ինչու՞ է բացակայում, եթե արդեն հունիսի 15-ից պետք է տեղում լիներ

Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356թ., վերակառուցվել է 1756թ., իսկ 1852-93թթ. մասնակի նորոգվել է: Մինչև 1980-ականների վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ականների սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են։ Սբ. Գևորգը փլուզվեց 2009թ. նոյեմբերի 19-ին:

http://crazy-patriot.livejournal.com/119139.html
http://crazy-patriot.livejournal.com/73021.html





mughni church, գորտանձրևային քաղաքականություն, Մուղնի, Սբ Մուղնի, հայ-վրացական հարաբերություններ

Previous post Next post
Up