Հունիսի 16-ին Վրաստանի Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ և օժանդակությամբ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 30 հայորդիների մկրտության արարողություն:
ՎՀՕՄ-ի նախաձեռնությամբ նմանատիպ մկրտության արարողությաններ նախկինում անցկացվել էին նաև Սամցխե-Ջավախքի այլ շրջաններում, սակայն Ախալցխայում այն կազմակերպվեց առաջին անգամ: Մկրտվողների մեծամասնությունը երեխաներ ու պատանիներ էին, սակայն նրանց շարքերում կային նաև մի քանի տարեցներ:
Մկրտության արարողակարգի ավարտին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ժողովրդին մատուցվեց մատաղ:
Akhaltskha.net >