Ջավախքը նախապատրաստվում է Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարեդարձին
Javakhk is preparing to 95’th anniversary of the Armenian Genocide
Джавахк готовится к 95-ой годовщине Армянского Геноцида
Ապրիլի 23 եվ 24-ին Ջավախքում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 95-ամիակին նվիրված հանրահավաքներ
Ապրիլի 23-ին ժամը 20:00-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի և «Ջորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ամենամյա և արդեն ավանդույթ դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարտա թաղամասում տեղադրված Հայոց մեծ Եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշակոթող, որտեղ Ախալցխայի երիտասարդները հանդես կգան Ցեղասպանությունը դատապարտող կոչերով և հայրենասիրական երգերի կատարումներով:
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 11:00-ին եկեղեցական արարողակարգերից հետո երթի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով Հայոց մեծ Եղեռնը դատապարտող ցուցապաստառները ձեռքերին կշարժվեն դեպի 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշակեթող` մասնակցելու կատարվելիք հոգեհանգստյան արարողությանը, որից հետո կհնչեն 1915թ. իրադարձությունները դատապարտող ելույթներ: Ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններից կպահանջեն հետևել քաղաքակիրթ պետությունների օրինակին և ճանաչել Հայեց ցեղասպանության փաստը:
Նմանատիպ միջոցառումներ տեղի կունենան նաև Ախալքալաքում և Նինոծմինդայում:
Ապրիլի 23-ին ժամը 20:00-ին Ախալքալաքի «Դոսաֆ»-ի պարտեզից կմեկնարկի ջահերով երթ դեպի Սբ. Խաչ եկեղեցի, իսկ ապրիլի 24-ի առավոտյան սգո հանրահավաքներ տեղի կունենան ինչպես Ախալքալաքում այնպես էլ Նինոծմինդայում:
http://akhaltskha.net/