Манифестация в защиту прав джавахкских армян перед штаб-квартирой телекомпании «Евроньюс» в Лионе Автор admin | Дата 4 марта 2010, 6:47 пп
3 марта 2010 г. в 17:00, несмотря на холодную и дождливую погоду, десятки армян - жителей Лиона собрались перед штаб-квартирой телекомпании «Евроньюз» чтобы выразить свой протест против дискриминационной политики грузинских властей в отношении армянского меньшинства Грузии и, в частности, джавахкского армянства.
Представитель Комитета АРФ «Дашнакцутюн» французского района Рон-Альп и советник мэра города Виллербан - Мовсес Нисанян, а также другие выступившие на манифестации осудили политику нарушения элементарных прав джавахкских армян и потребовали от Евросоюза предпринять шаги, направленные на решение проблем, стоящих перед армянским меньшинством Грузии, и, в частности, обеспечить право на справедливое судопроизводство в отношении джавахкского политического деятеля Ваагна Чахаляна.
По завершении акции делегация манифестантов встретилась с соотвествующими должностными лицами телекомпании «Евроньюз», передав им релиз для прессы о цели и сущности требований участников манифестации.
Акции армян Лиона в защиту прав армянского меньшинства Грузии будут носить систематический характер. В частности, 3 апреля сего года планируется новая манифестация перед штаб-квартирой французской телекомпании «FRANCE 3».
Ցույց ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Լիոնում՝ «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ
2010թ. մարտի 3-ին ժ 17:00-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի բնակիչ տասնյակ հայեր, անտեսելով ցուրտ եւ անձրեւոտ եղանակը, հավքվեցին «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ՝ վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով:
Հ.Յ. Դաշնակցության Ֆրանսիայի Ռոն-Ալպ նահանգի կոմիտեի ներկայացուցիչ ու Վիլլերբան քաղաքի քաղաքապետի խորհրդական` Մովսես Նիսանյանը եւ այլ ելույթ ունեցողները դատապարտեցին ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը, պահանջեցին Եվրամիությունից քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու եւ, մասնավորապես, ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահվելու ուղղությամբ:
Ցույցի ավարտին՝ ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպեց «Եվրանյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետ՝ փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը:
Ի պաշտպանություն ջավախքահայոթյան իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ս.թ. ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույց՝ ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: