Feb 25, 2012 11:41
Արդեն երկու շաբաթ Մաշտոցի պուրակում ընթացող պայքարը բացի բնապահպանական պահանջից վեր է հանում մեկ այլ կարևոր երևույթ՝ ՀՀ քաղաքացիները պահանջում են, որ իրենց կարծիքը չանտեսվի, իրավունքները չոտնահարվեն, իսկ ՀՀ օրենքներն էլ հարգվեն ու չշրջանցվեն: Կարճ ասած՝ պահանջում են օրենքի գերակայություն որոշ անհատների շահերի հանդեպ, հանրային շահի գերակայություն ընտրյալ գործարարների շահերի նկատմամբ:
Մինչ այսօր հակառակ կողմից ստացված “պատասխանը” էլ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը: Փաստրաթղթերը տրամադրելու ու ընդունված որոշման իրավական հիմքերի բացատրությունը տրամադրելու փոխարեն ստանում ենք լղոզված հայտարարություններ, դրա հետ մեկտեղ՝ վիրավորական պիտակներ և արդեն իսկ “ծանոթ” դեմքերի ասուլիսների շարքեր, որտեղ խոսվում է ոչ թե օրինական նորմերից, այլ՝ պայքարողների ով լինելուց:
Հարգելիներս, այսպիսով դուք ավելի եք խորացնում այն անջրպետը, որ գոյացել է ձեր աշխատասենյակների և սովորական քաղաքացիների միջև: Սխա՛լ, շա՛տ սխալ ռազմավարություն եք ընտրել: Դարձի եկեք և սովորեք աշխատել հանրային կարծիքին հիմնավորված արձագանքել, այլ ոչ թե նույն՝ դատարկ ձայնասկավառակը 1000 անգամ պտտացնել:
Եթե մենք սխալվում ենք, ներկայացրեք ձեր՝ օրենքով հիմնավորված հակափաստարկները, որտեղ մեր անձերի պիտակավորման փոխարեն կգտնեք համոզիչ տեղեկատվություն և, ինչը շատ կարևոր է, կհասկանանք, որ մենք ձեզ համար արժեք ենք ներկայացնում և դուք պատրաստ եք երկխոսել, ոչ թե վիրավորել և ասել. “Դուք ո՞վ եք: Ինչ կուզենք՝ կանենք…”
Սովորեք աշխատել բնակչության հետ: Մի հասցրեք դանակը ոսկորին:
Ереван,
чиновничье