А о нас уже в газете «Առավոտը»
написали (за
наводку спасибо
uzogh). Много думал. Вот, собственно, отрывки из:Չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին
Բլոգերները Հայաստանում ակտիվացել են
Սրանք՝
http://irukan.livejournal.com,
http://petrucchio.livejournal.com,
http://ahousekeeper.livejournal.com, բլոգեր են, այսինքն՝ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծում են տարբեր նախասիրությունների եւ մասնագիտությունների տեր մարդիկ՝ իրենց մտքերն ու ցանկալի նյութերը տեղադրելու համար: Իսկ նրանց ընկերները՝ մյուս բլոգերները, ընթերցում են դրանք եւ գրում մեկնաբանություններ: «Առավոտը» բլոգեր Ռուբեն Մուրադյանի հետ զրույցում պարզեց. «Բլոգերը որեւէ մեկից որեւէ բան չի ուզում: Գրում է այն, ինչ իրեն է հետաքրքրում: Օրինակ՝ ես դանակներ եմ հավաքում եւ գրում դրանց, քաղաքականության եւ այլնի մասին: Իմ բլոգում մյուս բլոգերներից հավաքում եմ 1990-ականների սկզբի տարիների հիշողություններ: Բլոգիս առաջին մասում տեղադրել եմ հացի տալոն»: Հետո էլ հավելեց. «Բլոգը պարզապես զբաղմունք է, հոբի, որն անում ես քեզ համար: Սակայն դա չաթ չէ, քանի որ բլոգում հավաքված են լուրջ մարդիկ: Բլոգը շփման միջոց էլ չէ, քանի որ դա հանգիստ կարող էինք անել, օրինակ՝ ընկերներով գարեջուր խմելիս: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս պարզել այնպիսի բաներ, որոնց մասին, օրինակ՝ թերթերը չեն գրի»: «Առավոտի» հետ զրույցում բլոգերները հայտնեցին, որ չեն սիրում քաղաքական խաղեր, բայց շատ հետաքրքրված են քաղաքականությամբ:
[...]
«Առավոտը» փոքրիկ էքսկուրս կատարեց բլոգային միջավայրում եւ արձանագրեց իրականությունից ոչ շատ հեռու «պատմություններ»:
Օրինակ՝
http://irukan.livejournal.com բլոգում տեղադրված էր մի պատմություն, որը վերնագրված էր՝ «Անգիր արած անճարություն կամ հեքիաթ արգելված քաղաքի մասին»: Հեղինակը պատմում էր ԱԺ շենքի մասին, որի հետ քաղաքացիները հաղորդակցվում են միայն մետաղալարերից այն կողմ: Բլոգերը շենքի հարակից տարածության մասին գրում է. «Այն ընկալվում է ոչ թե որպես իրական աշխարհի մի մաս, այլ վիրտուալ իրականության շարունակություն, որը լուրերում հեռուստացույցով ենք տեսնում»: Իսկ երբ նկարագրում է ԱԺ բակը, ասում է, որ այգում կան նաեւ նստարաններ, որոնց վրա ոչ ոք չի գրել եւ չի էլ գրի. «Այստեղ Վասյան է եղել»: Հետո նույն բլոգերը գրում է. «1995-ի սեպտեմբերի 25: Կեղծված նախագահական ընտրություններից հետո ամբոխը գրոհում է դրախտային պարտեզը՝ ջարդելով այն շրջապատող մետաղյա պարիսպը: Այդ անգամ, իհարկե, գրոհն ավարտվեց առանց զոհերի, սակայն ակնարկը չհասկացվեց... Հետո քաղաք են մտնում զինված ուժեր, պատը վերականգնում են եւ շարունակում ապրել ու գործել հին սկզբունքով. «Ոչինչ չենք մոռացել եւ ոչինչ չենք սովորել»: Երեք տարի հետո էլ այդ այլընտրանքային իրականություն են մուտք գործում հինգ հոգի՝ երկար վերարկուներով, դեռ ոչ շատ հայտնի լրագրողի՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ»: