Jul 24, 2009 18:02
Վճարովի LJ-ն թույլ է տալիս նայել ոչ միայն քո ընկերների, այլև ընկերներիդ ընկերների թարմ գրառումները: Ի դեպ ասեմ, որ ընկերներիս ընկերները միշտ շատ հետաքրքիր գրառումներ են ունենում, հավեսով կարդում եմ:
Նոր էլ նրանցից մեկի մոտ էսպիսի անկետայի հանդիպեցի, բայց ռուսերեն էր, թարգմանեցի հայերեն ու պատասխանեցի:
Հավես կլինի տեսնել նաև ձեր տարբերակները` կամ ձեր LJ-ում կամ հենց էս գրառման տակ` իբրև պատասխան: :)
Հ.Գ. Երբեք բառը չեմ սիրում, բայց դե...
Երբեք չեմ կրում... ականջօղեր
Երբեք չեմ գրում... միայն ինձ համար
Երբեք չեմ նկարում... աբստրակտ բաներ
Երբեք չեմ կարդում... քաղաքական հոդվածներ
Երբեք չեմ խմում... սուրճ
Երբեք չեմ ուտում... մսեղեն
Երբեք չեմ քնում... երբ հուզված եմ
Երբեք չեմ հասկացել... տղամարդկանց
Երբեք չեմ հարցնում... երբ պատասխանը գիտեմ
Երբեք չեմ փորձել... հանձնվել
Երբեք չեմ հավատացել... որ ելք չկա
Եթե թեյ, ապա... սառույցով
Եթե երաժշտություն, ապա... ռադիոյով
Եթե TV, ապա... հայերեն
Եթե սերիալ, ապա... հարևանի տանը
Եթե հարաբերություններ, ապա... չհոգնեցնող
Եթե եղանակ, ապա... աշնանային
Եթե կինո, ապա... տպավորիչ
Եթե երեխաներ, ապա... երջանիկ
Եթե ամուսնություն, ապա... մի քանի անգամ ;)
Եթե հագուստ, ապա... ամառային
Եթե լաց լինել, ապա... հեկեկալով
Եթե ապրել, ապա... երկար
Եթե ժամանակ, ապա... միայն քոնը
Եթե աշխատանք, ապա... ամբողջ պոտենցիալդ օգտագործող
Եթե աշուն, ապա... հոկտեմբեր
Եթե առավոտ, ապա... լուսավոր
Եթե զգացմունք, ապա... շունչդ կտրող
Եթե ամուսին, ապա... սիրելի
Եթե սիրեկան, ապա... կյանք չբարդացնող
Եթե երկրպագու, ապա... ռոմանտիկ
Եթե գինի, ապա... կարմիր, կիսաչոր
Եթե շոկոլադ, ապա... ոչ սեքսի փոխարեն
Եթե պաղպաղակ, ապա... ելակի
Եթե բաժանվել, ապա... նորից հանդիպելու հույսով
Եթե գույն, ապա... տաք
Եթե ծխել, ապա... հավեսով
Եթե փող ծախսել, ապա... հաճույքով
Եթե հյութ, ապա... բնական
Եթե կենդանի, ապա... ընտանի
Եթե ծաղիկ, ապա... պարտեզում
Եթե անկողին, ապա... ձգող
Եթե գիշեր, ապա... հանգիստ
Եթե ցերեկ, ապա... եռանդուն
Եթե խմել, ապա... սառը ջուր
Եթե բացել, ապա... գաղտնիք
Եթե նայել, ապա... ուշադիր
Եթե կարդալ, ապա... հասկանալով
Եթե քայլել, ապա... արագ
Եթե քնել, ապա... լռության մեջ
Եթե ուզենալ, ապա... համոզված լինելով
Եթե ներս թողնել, ապա... կարճ ժամանակով
Եթե մահանալ, ապա... ապրած կյանքից կուշտ ու գոհ
Եթե ուղևորություն, ապա... նոր երկրներ
Եթե կտրել, ապա... մաքուր դանակով
Եթե տառապել, ապա... հասունանալով
Եթե վիրավորել, ապա... ներողություն խնդրել
Եթե վիրավորվել, ապա... շուտ ներել
ԿՄ,
հարցում