Սուրբ ծննդի կապակցությամբ անսովոր նվեր էի ստացել մի մտերիմ մարդուց. դնթ-ի վերլուծության վրա հիմնված հետազոտություն էր` պարզելու համար իմ էթնիկ ծագումը։ Նվերն իր մեջ խնդրանք ուներ` արդյունքների մասին տեղեկացնել նվիրողին («Ուզում եմ իմանալ, թե էս երևույթի արմատները որտեղից են»)։
Դնթ-ի նմուշները ուղարկեցի նշված հասցեով լաբորատորիա, գրանցվեցի իրենց կայքում ու սկսեցի սպասել պատասխանի` հետևելով հետազոտության ընթացքին։
Երեկ եկան վերջնական արդյունքները ։)
Ահագին երկար տևեց, բայց դե հետաքրքիր էր սպասելը։
Սա էլ`
արդյունքը։
Հավես նվեր էր ։)