Feb 03, 2018 20:16
Կյանքի հանդեպ ոգեշնչող մտքերի որոնման մեջ` գնացի ընկա TED կոնֆերանսների կայքը, որտեղ տարբեր թեմաներով ելույթներ են տեղադրված` գիտական և ոչ էնքան գիտական կոնտեքստներով։
Վերնագրերն ահագին հետաքրքրող էին։ Բայց ելույթները (մի 6-7 հատ նայեցի)` մեկը մյուսից տաղտկալի ու տրիվիալ։
Վերջերս զգացել եմ, որ վատ եմ վերաբերվում, երբ մարդիկ իրենց անձնական փորձից ելնելով` մոտիվացիոն սփիքերներ են դառնում կամ դեռ ավելի հեռու գնալով` մասնագետ են դառնում իրենց աղետի գոտում։ Դեպրեսիա եմ հաղթահարել, հիմա դրա մեծ մասնագետն եմ ու հարյուրավոր նամակներ եմ ստանում (ումի՞ց), ելույթներ եմ ունենում, բլա բլա։ Վերջույներս կորցրել եմ, բայց հաջողացրել եմ կենդանի մնալ, հիմա գոյատևման մասնագետ եմ, բլա բլա։
Ու ինչ խոսում են, արդյունքում իրենց մասին են պատմում, և իրենց գիտուն ու կոփված հերոսի կեցվածքը հավատալու չի իրականում. իրենք դեռ իրենց ցավն են քաշում ու էդ ամբողջ` ուրիշներին օգնելու շոուն իրենց իսկ անձնական թերապիան է միայն։
Իմաստ էի փնտրում, բայց միայն ավելի խորացրեցի անիմաստության զգացումը։
Գնամ նորից պոեզիա կարդալու։
I felt a Funeral, in my Brain
by Emily Dickinson
I felt a Funeral, in my Brain,
And Mourners to and fro
Kept treading - treading - till it seemed
That Sense was breaking through -
And when they all were seated,
A Service, like a Drum -
Kept beating - beating - till I thought
My mind was going numb -
And then I heard them lift a Box
And creak across my Soul
With those same Boots of Lead, again,
Then Space - began to toll,
As all the Heavens were a Bell,
And Being, but an Ear,
And I, and Silence, some strange Race,
Wrecked, solitary, here -
And then a Plank in Reason, broke,
And I dropped down, and down -
And hit a World, at every plunge,
And Finished knowing - then -
չկա