Անձնական կապեր հաստատելը ճիշտն ասած նկատի չունեի, այլ ուրիշի դարդը, որին պիտի առնչվես մենակ քո աշխատանքային ժամերին, հետդ տուն տանելը, կամ հենց նույն աշխատանքային ժամերին զուտ մասնագիտորեն, որպես աշխատող վերաբերվելը, բայց ոչ անձնական մակարդակում՝ մարդկայնորեն դարդ անելը։ Համեմատության համար բերեմ բժիշկներին, թաղման բյուրոյում աշխատողներին, դատավորներին, իրավաբաններին, քրեական աշխարհի հետ աշխատողներին․ դրանք բոլորը գործ ունեն մարդկային կյանքի ծայրահեղ դրսևորումների հետ, որտեղ լիքը տառապանք կա։ Այ էդ տառապանքներին ոնց ա հնարավոր "մասնագիտորեն" մոտենալ, չտանել անձնական ապրումների մակարդակ, որովհետև այդպես կքայքայվես ուղղակի։ Միշտ մտածել եմ, որ էդ տեսակ աշխատանքներ ամեն մարդ չի կարող անել, դրա երևի հոգեկան հատուկ սկլադ ունեցող մարդիկ են, որ ի վիճակի են չտանել անձնական ապրումների մակարդակ, ու վերաբերվում են զուտ որպես գործ։ Նրանք, ովքեր տարբեր են, երևի հենց քո նման են լինում․ ամեն ճոճվողի մեջ Նազիր են տեսնում, սեփական միջոցներով օգնում են և այլն։ Բայց դե եսիմ, երևի իրոք սովորելու վրա ա։ Ու էդ էլ, երևի ամեն մարդու մոտ չստացվի էդ ամենը սովորության մակարդակում հարթեցնել։
Նենց լավ հարց ես տալիս, էդ հարցի պատասխանը ես էլ չեմ գտնում։ Հիշում եմ՝ Հայաստանում աշխատանքիս բնույթից ելնելով Հայաստանի ամենատխուր շերտի հետ էի գործ ունենում։ Ու չնայած գործից դուրս համարյա չէի խոսում գործից, հաճախ պատահում էր, որ մի տեսակ զոմբիացած վիճակում էի լինում։ Աշխատանքային ու հանգստի ժամերի հստակ տարանջատումը մի քիչ օգնում ա, բայց դե մեկ ա ինձ վրա ահավոր էր ազդում։
Դե կարող ա ես էլ մի օր քայքայվեմ լրիվ :) Անցյալ երկու աշխատանքներումս ահագին կարողանում էի հոգեհիգիենան պահպանել, համենայնդեպս իմ հիմնական երջանիկ վիճակի վրա ոչինչ չէր ազդում։ Էստեղ դեռ ամբողջովին չի ստացվում․ նախ կոնտակտներն են ավելի ինտենսիվ, կարելի է ասել լրիվ իրենց կյանքի մեջ եմ, երկրորդ, կլինետների քանակն է կտրուկ աճել և համապատասխանաբար՝ աշխատանքի չափը, և երրորդ, էս մի աշխատանքում հիմնականում "անհույս" կամ շատ ծանր դեպքերի հետ գործ ունեմ։ Հեշտ չի հոգեպես չմխրճվելը։
Reply
Reply
Անցյալ երկու աշխատանքներումս ահագին կարողանում էի հոգեհիգիենան պահպանել, համենայնդեպս իմ հիմնական երջանիկ վիճակի վրա ոչինչ չէր ազդում։
Էստեղ դեռ ամբողջովին չի ստացվում․ նախ կոնտակտներն են ավելի ինտենսիվ, կարելի է ասել լրիվ իրենց կյանքի մեջ եմ, երկրորդ, կլինետների քանակն է կտրուկ աճել և համապատասխանաբար՝ աշխատանքի չափը, և երրորդ, էս մի աշխատանքում հիմնականում "անհույս" կամ շատ ծանր դեպքերի հետ գործ ունեմ։
Հեշտ չի հոգեպես չմխրճվելը։
Reply
Leave a comment