Mar 16, 2013 12:34
Հետաքրքիր է հետևել, թե մեր խմբում հասուն մարդկանց (երեսուն պլուս) վարքը ոնց է փոխվում՝ կախված սեմինարավարի սեռից:
Կուրսավարներից մեկը տղամարդ է, առանձնապես ոչ մի բանով աչքի չի ընկնում: Սովորական, միջին վիճակագրական եվրոպացի: Հետն էլ՝ լրիվ գերմանացուն բնորոշ զուսպ պահվածքով, այսինքն՝ ոչ մի ձևով չի նպաստում նրան, որ իր ներկայությամբ կանայք ոգևորվեն: Բայց միևնույն է զգացվում է, թե իգական սեռի տրամադրվածությունը ոնց է փոխվում, երբ նա է հայտնվում լսարանում: Ոմանց մոտ անգամ ձայնի ինտոնացիան է փոխվում, ինչ-որ սեթևեթանք է առաջանում: Հետն էլ ակնհայտորեն ակտիվանում են: Մեկը կա, ընդհանրապես ձայնը չի կտրում, հա չաչանակում է: Արդեն նույնիսկ զգացվում է, որ մրցակցության պես բան է առաջացել կանանց մոտ, թե ով ավելի մեծ տպավորություն կգործի:
Երբ սեմինարավարը կին է, մթնլորտն ավելի հանգիստ է լինում, բայց մեր խմբի էն տղամարդիկ, ովքեր մինչ այդ սուսուփուս էին, ավելի ակտիվ են դառնում: Իսկ կանայք շատ ավելի «ադեկվատ» են իրենց պահում, մի մասն անգամ դասի հանդեպ բացահայտ անտարբեր ու հորանջկոտ է դառնում, թեև կուրսը նույնն է, միայն կուրսավարն է փոխվում: Էս կին կուրսավարն էլ իր դասավանադական մեթոդներով ու գիտելիքներվ հաստատ հետ չի մնում իր կոլեգա տղամարդուց:
Էնքան հետաքրքիր է դա կողքից նայել...
Հիմա դե համալսարան չի, բոլորն ունեն մասնագիտություն, ամուր գիտելիքներ, մեծ, հասուն մարդիկ են: Ամեն մեկն ուզում է ցույց տալ իր իմացածն ու իր փորձը, բայց զարմանալիորեն էդ ձգտումը իր պիկին է հասնում, երբ սեմինարավարը հակառակ սեռի է լինում:
Դե իսկ ես անընդհատ էլ ակտիվ եմ, ուզում է լսարանում կին լինի, ուզում է տղամարդ. էդ էլ իմ առավելություն առանձնահատկությունն է :))
տղամարդիկ,
կանայք