Գարի

Mar 03, 2013 15:01

Գարին իմ սիրած հացահատկեղենից է: Ու զարմանալի է, որ մենակ հատիկներ էի օգտագործում, իսկ գարու թեփիկները (barley flakes) միայն վերջերս եմ հայտնաբերել և հասկացել, թե ինչ համով բաներ կարելի է դրանցով սարքել:
Թխել դեռ չեմ փորձել, բայց համոզված եմ, որ շատ լավ պիտի ստացվի: Դրա փոխարեն փորձել եմ կոտլետ պատրաստել: Ի դեպ, գարու տեղը կարելի է վարսակ վերցնել կամ երկուսն իրար հետ խառնել:
Մոտ 150 գրամ գարու թեփին ավելացնում ենք բլենդերով մանրացրած մի գլուխ սոխ, մի կճեպ սխտոր, եթե ձեռքի տակ կա, նաև թարմ կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս կամ ուրիշ), էդ ամբողջի վրա լցնում ենք մի քիչ եռացրած ջուր, պիտի մասսան ջրիկ չլինի, այլ գդալի վրայից կամաց հոսող: Լավ խառնում ենք, ընթացքում էլ մի հատ ձու կոտրում վրան, ավելացնում աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի (ես չիլի եմ լցնում ու քրքում): Ստացված զանգվածը թողնում ենք մոտ տասը րոպե, հետո սկսում թավայի մեջ ձեթով տապակել: Շատ արագ ու հեշտ են տապակվում: Ճաշի գդալով լցնում ենք թավայի մեջ (ամեն գդալը՝ մի կոտլետ) ու երկու կողմից տապակում:
Շատ-շատ համով կոտլետներ են ստացվում :)

համով

Previous post Next post
Up