Գաղտնի կամ ոչ էդքան

Oct 30, 2012 11:06

Երբ ամռանը Երևանում էի, մի գաղտնիք իմացա Սոնյա տատիկիս (մամայիս մամայի) մասին, ով մահացել էր անցյալ տարի: Քուրիկս ասեց. ինքն էր բացահայտել՝ մի քանի տարբեր ինֆորմացիաներ իրար հետ համադրելով:
Քուրիկս ընդհանրապես ունիկալ վերլուծական միտք ունի ու էլ ավելի ունիկալ ինտուիցիա, հատկապես երբ խոսքը վերաբերվում է մարդկային խառնվածքներին, հարաբերություններին ու կյանքի պատմություններին. գրեթե անհնար է նրանից որևէ բան թաքցնել, նույնիսկ անծանոթներին միանգամից «զգալու» հարցում ուղղակի վարպետ է: Ինտուիցիան ինձ մոտ էլ է ուժեղ զարգացած, բայց իր մոտ բացարձակ «վհուկային» մակարդակի է հասնում: :))


Իսկ տատիկիս մասին գաղտնիքն ահագին ծանր տարա... Բայց միևնույն ժամանակ շատ բաներ վերջապես հասկանալի դարձան: Նրա հարաբերությունները մարդկանց հետ, խառնվածքն ու պահվածքը, և ընդհանրապես ամբողջ կյանքը մի տեսակ լուսաբանվեց էդ մի ինֆորմացիայով...
Շատ տխրեցի իր համար: Ու ափսոսացի, որ էդպես է եղել...

Մտածում եմ՝ ինչպես կարող է մի հարաբերություն, մի դեպք, մի էպիզոդ, որը թեկուզ եղել է շատ-շատ վաղուց, ազդել ամբողջ հետագա կյանքի վրա: Ու ինչքան հաճախ է էդպես լինում...

Քանի որ գաղտնիքներից խոսեցի, հիշեցի նաև, որ պապայիս տատիկի հետ կապված (ում անունով ինձ կոչել են), նույնպես մի գաղտնիք կար, որի մասին գիտեին քչերը, և աշխատում էին թաքցնել ընտանիքից: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես ու քուրիկս դրա մասին էլ վաղուց արդեն գիտենք: :)

Տեսնես իմ մասին մի օր ինչեր են պարզելու թոռներս ու տխուր իրար նայեն: :))) Պիտի աշխատել ինտերնետում հնարավորինս քիչ հետքեր թողնել կամ գոնե ժամանակ առ ժամանակ ջնջել դրանք, որ խեղճերը մի լավ չարչարվեն գաղտնիքները բացահայտելիս: ;) Բա չէ՜, կարծում են հեշտ պիտի լինի... :))

Հ.Գ. Google Reader-ով կարդալը լրիվ փչացնում է բլոգի աուրան, բայց դե դու գիտես :)

գաղտնիք, քուրիկս

Previous post Next post
Up