Oct 28, 2011 12:45
Հիշում եմ՝ առաջ (մինչինտերնետային դարաշրջանում) էնքան երիտասարդ մարդիկ կային, ովքեր ասում էին. «Ես շարադրություն գրել չգիտեմ»:
Մազալու բան էր էդ արտահայտությունը, բայց դե հաճախ էր հանդիպում:
Ու հիմա, երբ ամբողջ ազգս գրող է դարձել (եթե նույնսիկոչ ԳՐՈՂ գրող, ապա առնվազն բլոգող, ֆեյսբուքող, ֆորումող կամ գոնե իմեյլող), մտածում եմ՝ դեռ մնացե՞լ է մարդ, ով ասում է. «Ես շարադրություն գրել չգիտեմ»:
Նման մեկին տեսնելու դեպքում՝ արժի նրանից ինքնագիր վերցնել ու պարծենալ դրանով. այդ առանձնյակը հաստատ տեղյակ չէ այլընտրանքային իրականության մասին, ու նրա վիրտուալ կուսությունը պաահպանված է բոլոր ադաթներով:
վիրտուալ,
մտածմունք