Հա, փաստորեն :)

Sep 13, 2011 22:27

Մեր տանը վերջերս երեք-չորս օրով մի հնդիկ տղա էր ապրում: Շատ պարզ ու անմիջական մի մարդ:
Մի անգամ Սոնյայի իրերն էր նայում: Մեկ էլ վերցրեց ավանդական շորեր հագած, շեղաչք ու դեղնամաշկ մարդկանց պատկերներով մի գիրք, որի վրա գրված էր՝ «Ասիայի ժողովուրդների հեքիաթներ», ու հարցրեց.
- Սա հայերե՞ն է գրված:
- Հա,- պատասխանեցի ես,- հայերեն է:
- Ի՞նչ գիրք է:
- Հեքիաթների գիրք է,- ասացի ես՝ առանց մանրամասնելու:
Սկսեց թերթել, ուշադիր զննել:
Մտածեցի՝ տառերն է ուսումնասիրում:
Վերջում մի քիչ տարակուսած ինձ նայեց ու թե.
- Փաստորեն, դու արտաքինով հեչ նման չես հայի...
:)

մանրապատում

Previous post Next post
Up