Քուրիկս ու Սոնյան

Aug 15, 2011 10:11

Ես կարծում էի, թե քո երեխայի հանդեպ ունեցածդ զգացմունքը նման չի որևէ այլ զգացմունքի, այլ սիրո: Համենայնդեպս, էդպես է ընդունված համարել կամ ասել:

Ինձ մոտ էդպես չի:
Ես իմ Սոնյայի հանդեպ նույն զգացմունքն ունեմ, ինչ քուրիկիս: Ու Սոնյայի ծնվելու պահից սկսած՝ անմիջապես զգացի էդ նմանությունը: 
Քուրիկս ինձնից հինգ տարով փոքր է, ու ինչքան էլ ժամանակ է անցնում, միևնույն է ես իրեն վերաբերում եմ՝ որպես մեկի, ում համար պիտի հոգ տանեմ, ով ունի իմ խնամքի կարիքը, և ում սիրում եմ տիերզերքի չափ, ինչ էլ անի, ոնց էլ իրեն պահի:
Ինչքան ինձ հիշում եմ, էդպիսին է եղել իր հանդեպ իմ վերաբերմունքը, ու ես միշտ էլ իր համար հոգ եմ տանելու և լինելու եմ անվերջ սիրող ու ներողամիտ, որովհետև իմ փոքր քույրն է, իմ ամենահարազատը:

Սոնյայի հանդեպ էլ եմ նույնը զգում: 
Երբ մամաս էստեղ էր, ասում էի. «Դու Սոնյայի մաման ես, ես՝ իր մեծ քույրը»: Որովհետև ինձ համար էդ զգացմունքը դեռ վաղուց ի վեր՝ որպես «քուրիկություն» է ընկալվել:
Թեև շատ հնարավոր է, որ ճիշտ հակառակն է՝ հենց մայրական զգացմունք է, որն ունեմ քուրիկիս և արդեն նաև բալիկիս հանդեպ:

սրտին մոտ, Սոնյա, քուրիկս

Previous post Next post
Up