Մոռանա՞լ վատը

Oct 30, 2010 01:04

Ամեն վատ բան արագ մոռանալու հատկություն ունեմ: Ու էն էլ թե ի՜նչ կարգի եմ մոռանում:
Դա շատ լավ է մարդկանց հետ հարաբերություններում. նեղանալս կարճ է տևում, ինչպես նաև վիրավորվածությունը, և հիշաչարություն երբևէ չի առաջանում:
Բայց էդ հատկությունն ունի նաև շատ վատ մի կողմ: Հա կրկնում եմ նույն սխալներս: Էն ասացվածքը որ կա. «Նա, ով կաթից վառել է լեզուն, մածունի վրա էլ է փչում»: Ի՜նչ մածունի վրա փչել: Ես սկի տաք կաթի վրա չեմ փչում, որովհետև բացարձակապես չեմ հիշում, որ մի անգամ արդեն լեզուս վառել եմ...

դիմանկար

Previous post Next post
Up