Օրագրային դիտարկում

Oct 18, 2010 14:18


Օրագրային-բլոգային հաճախ հանդիպող թեմաներ (դե իմ մատյանն էլ հավանաբար բացառություն չի).

Կարմիրով ընդգծում եմ նրանք, որոնք հավեսով եմ կարդում: Մնացածներն էլ հնարավոր է հավեսով կարդամ, բայց միայն երբեմն կամ շատ հազվադեպ...

Հոգնել եմ ամեն ինչից... (+ Հեռանում եմ...)
Մենակ եմ
Դեպրեսված եմ
Իմ ներքին հուզումներն ու խմորումները
Աբստրակտ մտքեր, անձնական փիլիսոփայություն, կարճ մտորումներ՝ ենթատեքստով
Փաստեր, տեղեկություններ ինձնից, իմ ընտանիքից, շրջապատող մարդկանցից (+ ֆոտոներ)
Հուշեր, իրական պատմություններ իմ կյանքից
Երկիրը երկիր չի (քաղաքական-հասարակական դժգոհություններ, ծաղր)
Մեր տականք թշնամիները (այլազգիներ, այլ կրոններ)
Սուր բողոքներ, վիրավորանքներ այլ թեմաներով
Տարբեր բնույթի ակցիաներ
Մասնագիտական մտորումներ
Թեսթեր, հարցաշարեր, խաղեր
Էլեկտրոնային «խաղալիքներ», զվարճալիքներ (Օր.՝ կերակրել ակվարիումի ձկներին)
Ո՞վ կարող է գուշակել
Հորոսկոպ
«Մարդկանց մի տեսակ կա, որ...»
Կծոցներ՝ առանց հասցեատիրոջ անձը նշելու կամ ընդհանրացված
Բամբասանքներ կոնկրետ մարդկանցից 
Տղամարդ-կին հարաբերություններ (+ Սեռական փոքրամասնությունների հետ կապված քննարկումներ)
Կենցաղային, առօրեական մանրապատումներ
Բազմատեսակ դիտարկումներ
Կինոաշխարհ
Կերպարվեստ
Լուսանկարչություն
Իմ ձեռքի աշխատանքները
Գրքեր, գրականություն
Անեկդոտներ
Իմ ստեղծագործությունները
Երաժշտություն՝ իմ սիրած երգը, կատարողը
Իսկ դուք գիտեի՞ք (հետաքրքիր փաստեր աշխարհից, դեպքեր ու դեմքեր)
Ճամփորդական գրառումներ, պատմություններ տարբեր երկրների մասին
Ոչ երաժշտական տեսանյութեր
Իմ սիրելի բլոգերները
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում («ֆորումային» թեմաներ)
Ո՞վ կարող է օգնել 
Հայտարարություններ

Սևի տակ են մտնում նաև ցանկացած թեմայով ոչ հայերեն գրառումները:

ԿՄ, բլոգ

Previous post Next post
Up