Giorgio Armani-ի Acqua Di Gioia օծանելիքի գովազդը մեզ մոտ հաճախ են ցույց տալիս: Միշտ շունչս կտրվում է միջի աղջկանից: Ինչ-որ գերբնական արտաքին ունի՝ վառ կապույտ աչքերով: Չես էլ հասկանում՝ դա գեղեցկույթյունն է՝ իր ամենամաքուր ու կատարյալ տեսքով, թե վախեցնող ֆանտաստիկա:
Մի քանի ամիս առաջ կոսմետիկայի խանութների ցուցափեղկերին կամ հենց խանութի ներսում սկսեցին հայտնվել էդ գովազդի հսկայական նկարները: Եղել է՝ մտել եմ խանութ մենակ նկարը նայելու համար: Կանգնում նայում եմ չռած աչքերով, ու էդպես էլ չեմ հասկանում՝ հիանում եմ, թե սարսռում: Բայց որ ահավոր ձգող նկար է, դրանում ոչ մի խոսք:
Իսկ օծանելիքը... Էլ ո՞վ է մտածում օծանելիքի մասին:
Click to view