Էն ֆլեշմոբից. համեցեք, ձեզ գովեմ :)

Jun 15, 2010 18:34

Իմ մասին էսպես են գրել.

apasionade
Քեզ շաաատ եմ սիրում /չեմ հավանում է՝ սիրում եմ/
ա. քո հոգատարության /ու «ճտեր» բառն օգտագործելու/
բ. կրաետիվության
գ. օպտիմիզմիդ անհագ պաշարի
դ. աղջկական անմիջական կանացիության
ե. ազատ սավառնելու ունակության
***
ու էլի լիքը բաների համար...

byurie
1. Լեզու˜դ, ա˜խ լեզուդ...
2. Էրեխեքի մասին լիքը-լիքը համով-համով գրառումներդ
3. Կախարդի ավատարդ
4. ԿՄ վերադառնալդ
Հա, էս սաղ վերաբերում էին Ռիփ-բլոգերին, թե չէ Ռիփ-մնացածի մասին տոննաներով բան կա ասելու, բայց չեմ ասի :P

deghin
Լավ, ուրեմն քո մեջ ինձ դուր եկած հատկանիշները. :)
1. ինքդ քեզ շատ լավ ճանաչելն ու էդ առումով ինքնախաբեությունից՝ սեփական անձի վերաբերյալ թե՛ դրական, թե՛ բացասական իլյուզիաներից զերծ լինելը (խիստ հազվագյուտ հատկանիշ. ի դեպ, փորձում եմ հիշել, թե ուրիշ ում մեջ եմ էս հատկանիշն էսքան լիարժեքորեն արտահայտված տեսել, ու չեմ գտնում էդպիսի մեկին)
2. ստեղծագործականությունը
3. անհիշաչարությունը

Էս էլ բոնուս կետերը. ;)
5. լավատեսությունը, կենսախնդությունը
6. յուրահատուկ հումորը

Խնդրանքիդ համաձայն՝ նաև դուր չեկածները.
1. անկայունությունը
2. կծանությունը
3. վիրտուալում (համարյա) ամեն ինչի ու բոլորի նկատմամբ պատասխանատվության գրեթե բացակայությունը։

Էստեղ երևի առանց բոնուսների յոլա գնանք, չէ՞։ :)))
..........................................

Համեցեք: :)
Ում մասին ոչինչ չգիտեմ կամ ոչինչ դուր չի գալիս, ձայն չեմ հանի: ;)

ես ու մարդիկ, վիրտուալ, դիմանկար

Previous post Next post
Up