Հայկական բլոգոսֆերայից

Apr 18, 2010 12:13

Թե ինչ են կպել Մարկ Գրիգորյանից ( Read more... )

ԿՄ, բլոգ

Leave a comment

shuvelita anonymous April 18 2010, 17:54:10 UTC
Պոստից դուրս մի հատ հարց!!!!
Այ ռուսերեն տպող հայեր տեսել եք կյանքում մի ռուս, որ բլոգում քիչա հայերեն գրի դեռ մի հատ էլ հայերեն տառերով... Չեք ամաչում... Վաաաայյյյյ յաաաաաախխխխքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքք.... !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Reply

Re: shuvelita iparika April 18 2010, 18:05:16 UTC
Շուշ, խնդրում եմ կռիվ մի արա. ամեն մարդ ոնց ուզում ու կարողանում ա, էնպես էլ գրում ա:

Reply

Re: shuvelita byurie April 18 2010, 18:19:18 UTC
Աաաաաաաաաաաա, կայֆ էր բայց :) Ապրի Շուվելիտան :D Մի քիչ հաճախ սենց քոմենթներ արա :D

Reply

Re: shuvelita anonymous April 18 2010, 19:43:13 UTC
Լավ տեղները դրեցի չէ :D:D

Reply

Re: shuvelita byurie April 18 2010, 19:47:00 UTC
Հա :) Մի քիչ հաճախ տենց տեղը դիր

Reply

Re: shuvelita zubian April 18 2010, 21:57:09 UTC
Քեզնից չէի սպասում, Բյուրի ջան։ Ինձ թվում էր, որ ռուսախոսների դեմ կոմպլեքսներ են ունենում միայն դատարկ և չնչին մարդիկ, բայց ես քեզ այդպիսինը չեմ համարել։

Reply

Re: shuvelita byurie April 19 2010, 05:17:04 UTC
zubian ջան, ես կոմպլեքսներ չունեմ ռուսախոսների հանդեպ: Այլ հարց է, որ համոզված եմ, որ հայը պետք է հայերեն խոսի, գրի, արտահայտվի: Դեմ չեմ ռուսերեն գրող հայ բլոգերներին: Բայց տվյալ կոնտեքստում Շուվելիտայի մեկնաբանությունը տեղին էր: Ու, ի դեպ, բավական համարձակ:

Reply

Re: shuvelita zubian April 19 2010, 06:20:04 UTC
Հիմա ամեն ինչ պարզ է։ Ազիզ ջան, ես քեզ համար ո՞վ եմ, որ դու քեզ թույլ ես տալիս ինձ հետ այդպիսի ձևով խոսել։ Նախ դու հելը շատ փոքր ես, որ հայերի անունից խոսաս, սկզբից մի բան արա Հայաստանի համար, որ դրա իրավունքը ստանաս։ էլ չեմ ասում մեկին բուժի, գոնե ամուսնացի ու երեխա ունեցի, որ իրավունք ունենաս քեզնից առնվազն տաս տարով մեծ տղամարդուն նման ապուշ խորհուրդներ տաս։ Էս որ ադատով է, որ հայ աղջիկները իրենց այդիպի ձևով պահեն։ Էդ քեզ ո՞վ է այդպես սովորացրել։ Ես քեզնից այդքանով էլ ոչ փոքր աղջիկ ունեմ, և ասեմ քեզ, նա քեզնից ավելի լավ գիտի, թե ոնց իրեն պետք է պահել մեր հասարակության մեջ։

Reply

Re: shuvelita byurie April 19 2010, 13:51:46 UTC
Կարծում եմ՝ ես բավականաչափ կիրթ արտահայտվեցի, որպեսզի նման հարձակողական պատասխանի արժանանամ: Ու եթե ուշադիր կարդաք, կնկատեք, որ ես որևէ մեկի բացարձակապես խորհուրդ չեմ տալիս և նույնիսկ նշում եմ, որ դեմ չեմ ռուսերեն գրող հայ բլոգերներին:

Reply

Re: shuvelita zubian April 19 2010, 14:14:29 UTC
"որ համոզված եմ, որ հայը պետք է հայերեն խոսի, գրի, արտահայտվի" - ազիզ ջան, բա դա ինչ էր։ Քո ինչ գործ թե ես ինչ լեզվով եմ խոսում, գրում և արտահայտվում և ում հետ։ Կարո՞ղ է վաղը անկողինս էլ մտնես ստուգելու թե ում հետ եմ քնում։ Դա ուղղակի ընդհանուր կրթվածության հարցն է, մեկը մի լեզվից բացի ոչ մի լեզու չգիտի, մյուսն էլ մի քանի հատն է օգտագործում։ Մի թե ես քո հետ ռուսերեն եմ խոսու՞մ։ Ես քո հետ ե՞մ ռուսերեն խոսացել, որ կարծիքդ հայտնում ես, քո անկապ նկատառումներ անելով։ Ես էլ օրինակ համարում եմ, որ հայ աղջիկները չպետք է իրենց կյանքը մանրամասն ինտերնետում հրապարակեն, իրենց զգացմնունքները և այլն, բայց ես քեզ հո մի բան ասե՞լ եմ։ Թե ես էլ քեզ նման պետք է քո մասին ինչ-որ եզրակացություններ անեմ - թե դու ինչով իմ կարծիքով ճիշտ հայ չե՞ս։ Ինձ լավ տեղը դրեցիք, շատ լավ էր։

Reply

Re: shuvelita byurie April 19 2010, 14:22:52 UTC
Նախ, դա իմ համոզմունքն է, ամեն մեկն էլ իր կարծիքն ունենալու իրավունք պիտի ունենա: Ինչու՞ եք կախվում այդ համոզմունքից, արհամարհում, որ դրանից անմիջապես հետո գրում եմ, որ դեմ չեմ ռուսերեն գրող հայ գրողներին: Իսկ մի լեզվով գրելը դեռ չի նշանակում մենակ էդ մեկն իմանալ: Ես հիմա հինգ լեզու գիտեմ, բայց համարում եմ, որ բլոգս պետք է հայերեն լինի: Դուք էլ գուցե 10 լեզու գիտեք, բայց գտնում եք, որ ձեր բլոգը ռուսերեն պետք է լինի: Դա ձեր ընտրությունն է, և ես դրան խառնվելու իրավունք չունեմ: Միայն կարող եմ խոսել իմ համոզմունքի մասին, ինչպես դուք կարող եք ասել, որ հայ աղջիկը չպետք է իր մասին գրի բլոգում, բայց դա չի կարող հայ աղջիկներին արգելել բլոգ պահել: Ի դեպ, ձեր տարիքի մարդու համար վայելուչ չէ նման ագրեսիվ վերաբերմունքը:

Reply

Re: shuvelita zubian April 19 2010, 14:55:45 UTC
Փաստորեն դու համարում ես որ՝ "Հա :) Մի քիչ հաճախ տենց տեղը դիր" - դա շատ վայելուչ խոսքերն են իմ նկատմամբ։ Սահմաններդ մի անցի, ու ամեն ինչ լավ կլինի։
Ինչ վերաբերվում է բլոգերին, ինձ թվում է, որ դա ինչ-որ հիվանդագին վիճակ է, երբ որ մարդն ուրիշի լեզվից է հետևում։ Դու դեռ նոր ես ավառտել բարձրագույնդ, ավելի լավ է հետևի ուրիշ բժիշկներից, ոչ թե ինձանից։

Reply

Re: shuvelita byurie April 19 2010, 16:44:42 UTC
Չեմ հասկանում՝ ինչով եմ սահմաններս անցնում, չեմ հասկանում՝ ինչն եք այդքան ծանր տանում: Ես մեծ հաճույքով կարդում եմ որոշ ռուսալեզու բլոգեր ու երբևէ մտքովս չի անցել դրանց տերերին ասել՝ գիտեք ինչ կա, հայերեն գրեք: Հաճախ մոռանում էլ եմ, որ նրանք ռուսերեն են գրում: Ինչ վերաբերում է "Հա :) Մի քիչ հաճախ տենց տեղը դիր" արտահայտությանը, ես դրանով կոնկրետ ձեզ նկատի չունեի, այլ ավելի ընդհանուր մի երևույթի դեմ էի, այն է՝ ռուսալեզու ազգայնական գրառումները, որոնք առնվազն ծիծաղելի են: Չգիտեմ՝ դուք նման գրառումներ անում եք, թե ոչ, որովհետև ես ընդհանրապես ազգայնական գրառումներ չեմ կարդում՝ անկախ լեզվից:

Reply

Re: shuvelita zubian April 19 2010, 17:09:34 UTC
Այսինքն, Մեծ Եղեռնի ընդունման վերաբերյալ այն մեծ և ծավալուն աշխատանքը, որը զուտ անգլերեն լեզվով է տարվում, էլ՞ի է ծիծաղելի թվում։ Չեմ ուզում երկար ու բարակ վիճեմ քո հետ, դա անիմաստ է, ես քո նմաններին (կներես իհարկե որ համեմատում եմ) շատ շատ եմ տեսել Ռուսաստանում, երկու բառ ռուսերեն չիմանալով, համարում են որ Հայաստանը ապրելու տեղ չի, և Ռուսաստանից լավ տեղ չկա, և նույն էլ ԱՄՆ-ում, դրանից տհաճ բան կյանքումս տեսած չկամ։ Այսինքն հայերեն լեզվով խոսելը մարդուն դեռ հայ չի դառձնում։ Իսկ դու դա դնում ես որպես հիմնական պայման, օգտվելով էն երեխայական փաստից, որ դա "ծիծաղելի է"։ Կմեծանաս, մի քիչ կյանք կտենաս, գնաս արտասահման գաս (եթե գաս), մասնագետ դառնաս, ամուսնանաս, երեխաներ ունենաս, ու էլի կվերադառնանք էս հարցին, թե ով է հայը, և ինչքանով է դա ճիշտ ուրիշներին "տեղը դնել"։

Reply

Re: shuvelita byurie April 19 2010, 17:17:58 UTC
1. Ռուսերեն երկու բառ էլ, էլ ավելին էլ գիտեմ
2. Եթե գրառումները նախատեսված են ոչ հայալեզու ընթերցողի համար, երկու ոտքով-ձեռքով կողմ եմ, որ օտար լեզվով գրվեն, թե չէ հաստատ չես ստիպելու օտարերկրացուն հայերեն սովորի բլոգ կարդալու համար
3. Եղեռնի ընդունման վերաբերյալ իմ կարծիքն ունեմ, դա թող ինձ մնա: Առայժմ բավարարվեմ նրանով, որ ինձ առնվազն տհաճ է, որ իմ պապերի ոսկորները խաղաքարտ են դարձնում
4. Ես երբևէ չեմ ասել, որ Հայաստանը ապրելու չի: Եթե Հայաստանն ապրելու տեղ չի, Ռուսաստանը 100 անգամ ավելի ապրելու չի
5. Հայ մնալու հիմնական պայմանը լեզուն է: Հենց աշխարհում հայերեն խոսող մի մարդ գոնե չմնա, կարելի է ազդարարել հայերի վերացման մասին: Մարդկանց ձուլելու ամենահեշտ մեթոդը նրանց լեզվից զրկելն է: Ի դեպ, հավատացած եմ, որ ձեր բերած օրինակում տվյալ մարդը հայերեն էլ կարգին չէր իմանա, որ դեռ մի բան էլ ռուսերեն իմանար կամ չէ
6. Արտասահմանում շատ եմ եղել, նույնիսկ ապրել եմ, բայց էսօր իմ մայրենի լեզուն, միևնույն է, հայերենն է
7. Մտքիս ծայրով անգամ չի անցել որոշել, թե ով է էստեղ հայ, ով՝ չէ: Էդ ամեն մեկի որոշելիքն է:

Reply

Re: shuvelita iparika April 19 2010, 17:20:40 UTC
zubian, խնդրում եմ ավարտել էս վեճը: Ես լավ ճանաչում եմ թե Բյուրակնին, թե Շուվելիտային, երկուսն էլ չորս լեզվով կարող են հանգիստ խոսել ու գրել, երկուսն էլ արտասահմանում ավելի շատ են եղել, քան իմ ծանոթների մեծ մասը` միասին վերցրած: Էնպես որ, հաստատ չարժի էդ կողմին կպնել: Իսկ ամուսնանալն ու երեխա ունենալը հեչ կարևոր պայմաններ չեն ցանկացած սեռի և տարիքի մարդու հետ խոսելու համար, և առնվազն տհաճ է հասուն մարդուց նման փաստարկը իրար հետևից մի քանի անգամ լսելը:
Ամեն մեկդ ձեր տեսանկյունը հայտնեցինք, հասկացանք: Էլ վերջացրեք, թե չէ արդեն կջնջեմ: Հոգնեցի...

Reply


Leave a comment

Up