"The Gossip" խմբի ու նրա մեներգչուհի Բեթի մասին վերջերս պոստ էի արել ու ուզում էի իմանալ` Հայաստանում նրա մասին հեչ գիտեն, թե չէ:
Հա մոռանում էի քուրիկիս հարցնել, էսօր հարցրեցի: :)
Ամբողջ Հայաստանի մասին չիմացա, բայց քուրիկս գիտեր: :)
- Էս չաղին գիտեմ: Տականք տիպ ա: Ոնց որ խաշ կերած լինի: Բերնից հոտ գալով էլ երգում ա:
- Ախչի ջան, էս նեմեցները գժվում են սրա համար:
- Տո ջհանդամ թե չեն գժվում: Ասում եմ` տականքի մեկն ա: Խաշ կերած լիրբ: Մամայի արև, երգում ա, ես էդ խաշի հոտը զգում եմ: Անդուր ա շատ: Տեսե՞լ ես դրա թևերի տակի ֆթսածը: Գոզաֆոտով: Յախխխկ: Տո սրան նայե՞լ կլինի:
Թքեցիր դու, Բեթ, քուրիկս քեզ չի հավանել...