Գրառում Օպերա մինին մեսրոպատառ «կարդացնելու» մասին

Aug 25, 2011 12:26

Շատերն ունեն բջջային հեռախոսներ, որոնք մեսրոպատառը չեն սպասարկում։ Ու ամենավատն այն է, որ հեռախոսով, երբ համացանց ես մտնում, հայերեն տառերի տեղը մենակ քառակուսիներ ես տեսնում։ Այս հարցին գոյություն ունի մի օպտիմալ լուծում,
1. Բեռնում եք Opera mini բռաուզերը հեռախոսի մեջ ու տեղադրում այն։
2 Բացում եք Opera mini-ն ու ինտերնետ էջի հասցեի տողում հավաքում opera:config ու սեղմեք առաջ
3 Կհայտնվեք "Power-User settings" մենյուում, այնտեղ իջնում եք ամենաներքևի տողի՝ "Use bitmap fonts for complex scripts" տողի վրա ու այն "No"-ից փոխում եք "Yes"-ի։

Այս ամենից հետո ձեր բջջային հեռախոսը գոնե համացանցային էջեր նայելիս կկարդա մեսրոպատառը։ Ինձ թվում է հեչից լավ է ։ՃՃՃ
Previous post
Up