Էս ի՞նչ խաբար ա

Sep 20, 2010 03:26

Ինտերնետի միջոցով գնված մինչեւ 50 հազար դրամ արժողությամբ ապրանքներն առանց մաքսային ձեւակերպումների կմտնեն Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով ինտերնետի միջոցով արտասահմանից գնված մինչեւ 50 հազար դրամ արժողությամբ ապրանքները հայաստանաբնակների համար հնարավոր կլինի ստանալ առանց մաքսային ձեւակերպումների։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին ասաց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը` հավելելով, որ մինչեւ 50 հազար դրամ արժողությամբ ապրանքը մաքսային ճանապարհը կհատի «կանաչ ուղով», որից հետո այն քաղաքացու բնակարան կհասցվի փոստային բաժանմունքների կողմից։

Բանախոսի տեղեկացմամբ, օրենսդրական նախաձեռնություն կա, համաձայն որի` ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա տարեկան 2 անգամ առանց մաքսային ձեւակերպման Հայաստան ներկրել մինչեւ 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ։

Այստեղից

e-commerce

Previous post Next post
Up