Как я остался без UCOM-интернета

Feb 26, 2010 15:10

О работе провайдера UCOM слышал в основном хорошие отзывы, в частности, от dabavog. И с надеждой ждал их появления в наших краях ( Read more... )

ucom, особенности национальной рыбалки, adc

Leave a comment

Պատմաիրավական տեղեկատվություն gahovhannisyan February 26 2010, 15:07:28 UTC
Շենքի ոչ բնակելի տարածքը՝ նկուղ, տանիք, աստիճանների սանդղակ և այլն, պատկանում է համատիրությանը, որի մասնակիցներն են այդ շենքի բնակիչները:
Համատիրությունները (ենթադրվում է) անկախ կազմակերպություններն են, որոնց պետք է աջակցի (!!!) թաղապետարանը:
Քանի որ համատիրությունների ռեֆորմը... այսինքն վերաձևումը... կներեք բարեփոխումը շատ դանդաղ էր ընթանում, մեկ որոշումով նրանց միավորեցին կոմունալ սպասարկման կոմիտեներին, որոնք ժողովրդի բառերով կոչվում էին և են՝ ԺԷԿ: Դրանով ունենալով մի վիճակ երբ մեկ համատիրություն-ԺԷԿ-ը իր մեջ պարունակում է 10-ից և շատ ավել բնակշենքեր:

Ի դեպ, համատիրության՝ կոնդոմինիումի գաղափարը շատ պարզ է (էր)՝ լինել բնակիչների ինքնակառավարման մարմին՝ ունենալ իրավակակազմակերպչական ստատուս, հնարավորություն տալով բնակիչներին հոգալ իրենց համընդանուր կարիքները: Օրինակ՝ չթողնել մեծ ընկերություններին՝ գազ կամ էլեկտրական ցանցեր, ինքնակամ ծակեր և փոսեր թողնել և այլն:

Համատիրություններ ստեղծելը ԻՆՔՆԱԿԱՄ է՝ շենքի մասշտաբով: Միջազգային փորձը ցույց է տվել, որ մեկ համատիրության մեջ ներգրավված շենքերի ամենա էֆֆեկտիվ քանակը 2 կամ 3-ն է: Դրանից ավելը բերում է նրան, որ համատիրությունը "կորցնում" է բնակչին՝ նրան՝ ով և ում համար նա ստեղծվել է:

Համաձայն ՀՀ օրենսդրությանը ցանկության դեպքում, շենքի բնակիչները կարող են ստեղծել իրենց համատիրությունը դուրս գալով մի մեծ համատիրությունից: Միակ բանը ինչ հարկավոր է դրա համար դա բնակիչների ինքնակառավարմանը պատրաստ լինելը: Ի դեպ թաղապետարանները չեն սիրում այդ պրոցեսը, բայց եթե պրոբլեմներ լինի ասեք՝ դա շատ հեշտ լուծելու բան է:
Որոշ բնակշենքեր այդպես արել են: Ինչը իրենց հնարավորություն է տվել, օրինակ՝ վարձակալությամբ տալ շենքի տանիքի մասը հեռահաղորդակցման ընկերություններին, հետագայում օգտագործելով ստացված գումարը շենքի և կից բակի բարելավմանը:

Տե՞ր ես ման գալիս ու չես գնում. դո՛ւ տեր դարձիր:

Է՜հ... ա՜յ, էսպիսի բաներ...

Reply

Re: Պատմաիրավական տեղեկատվություն ahousekeeper February 26 2010, 16:14:53 UTC
Ցավոք, այդ ամենը գիտեի։ Օրենքը դեռ մի քանի տարի առաջ կարդացի։

Բայց օրենքում գրած չէ, թե որտեղից խելքը գլխին հարևաններ գտնեմ, որոնց հետ կարելի է "համատիրել"։

Reply

Re: Պատմաիրավական տեղեկատվություն gahovhannisyan February 26 2010, 16:50:02 UTC
Դե՜-ե՜-ե՜... մ՜... ա՛... ո՞նց քեզ ասեմ:

"Ինչպիսի տերեր, այնպիսի համատիրություն" - հին հայկական ասացվածք ա, հասկանում ես, պանիմայեշ:

Լսի՜-ի՜-ի՜, քանի էդտեղ ձեր մոտ տեր չկա, արի էտ մետլախը քանդենք ու ծախենք: Հա՛մ նեռվերդ չես քայքայի, հա՛մ ինտերնետ կունենաս, հա՛մել մի երկու կոպեկ (լումա) գրպանումնդ կպահես: Հ՜, ի՞նչ կասես: Լավ մուշտարի եմ գտել:

Reply

Re: Պատմաիրավական տեղեկատվություն ahousekeeper February 27 2010, 02:03:18 UTC
Չհասկացա... Խնամիներիս դրած մետլախը քանդեմ, որ ի՞նչ :))))

Reply


Leave a comment

Up