Իմ ինտերնետը Արմենտելի CDMA կապով էր: Դա առանց գծի, բջջային կապ է, որ տրամադրում է հեռախոսային կապ և ցանկության դեպքում` նաև ինտերնետ: Սկզբում ինձ Արմենտելից ասացին, որ արագությունը 115kb/s է լինելու, որի համար ամսական պիտի վճարեմ 8000 դրամ (unlimite): Նաև շեշտվեց, որ պայմանների հնարավոր բոլոր փոփոխությունների մասին կարելի է տեղեկանալ ՄԻԱՅՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿԱՅՔԻՑ:
Վերջին մեկ ամսում իմ ինտերնետն այնքան թուլացվեց, որ անգամ dial-up-ից երկու անգամ թույլ էր: Երբ դիմեցի Արմենտելին, ոչ միայն ասացին, թե ամեն ինչ նորմալ է, այլև ես այնքան էլ ինտերնետ օգտագործել, որ կազմել է 20000 դրամ: Հիմա չեմ հասկանում` եթե անսահմանափակ ինտերնետ է` 8000-ով, ոնց կարող է հանկարծ դառնալ 20000: Արմենտելը դա չի բացատրում, մի հատ էլ անջատել է իմ ինտերնետը` սպառնալով, որ դեռ նաև տուգանելու է...