Բաստիլի գրավումը

Jul 15, 2008 21:41



Երեկ Բաստիլն էինք գրավում, չէի կարծում, որ այդքան դժվար է լինելու: Տասի կողմերն էր, որ սկսեցինք գրավել, մտածեցի ժամը նաեմ այն ել ծուլացա, որոջեցի նաեմ հրավառությունը հետո կնաեմ ո մի հինգ տաս րոպե կհանեմ կիմանամ երբ է մոտավորապես սկսել: Որ ուջքի եկա հասկացա, որ լիքը ժամանակ է հոսել: Հետագա հաջվարկով մոտ 40-60րոպ անցել էր: Ես գոհ էի Երեւանի հրավառություններից: մտածում էի «դրանից դենը էլ ի՞նչ» ... «արի՛ ու տե՛ս» : Մեր կազմակերպչին դե գիտեմ, հրաշալի հրթիռաբան է, բայց... ինձ մոտ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ սրանցը կոմպոզիտոր է:
Հրավավառություն չեր, սիմֆոնի ա էր, կամ եսիմ՝ ձոն ներբոխ կամ  ել ինչոր պաթետիկ առասպել:
Լավ հավեսս փախավ, կարճ կտրեմ՝
ա) սպոնտան կրակոցներ չէին, կրակոցները հաջվարկված էին դիմացի ափին նստած հանդիսատեսի համար: մեր մոտ գուցե նման կարելի է իմիտացնել կասկադի վերեւից կամ նոր ամերիկյան դեսպանատան մոտերքից, իսկ դիտորդները տեղավորվեն Երեւանյան լճի մյուս կողմում:
բ) կրակոցները խիստ ռիթմիկ էին եւ չափված, փոխլրացնող եւ սցենարով, հաշվի էր առնված ամեն հրթիռի առաջացրած եմոցիոնալ բաղադրիչները, հաջորդում էին թեմատիկաները: դա կոճակ սեղմել չեր, լրիվ այլ մակարդակ՝ առանց կոմպոզիտորի տակից դուրս չես գա: պիտի հաջվարկվեն պայթյունի պահերը չափերը ձայները եւ ամեն ինչ պիտի համաձայնեցվի:
գ) նոր տարրեր տեսա՝ պայթուն- դադար- բզեզատիպ մանր լոսատիտիկների արագ բրոունյան շարժում, այրվող շիթի տիպի հրթիռ, պտտվող կամ շարժվող հրթիռանետնետ եւվն...
դ) շատ տպավորիչ էր հզոր պայթյունների «нагнетание»ն, երբ պայթյուններն սկսեցին անհանգիստ արագանալ մինչեւ հինգ պայթյուն միաժամանակ տպավորություն էր, որ ղեկավարումը կորցված է եւ դադար... դա բոլորին «բացեց» միաձայն բոլորը ապշահարված ու տպավորված ժայթքեցին հիացական «Վուաաաաաււււււ» ու տենց մի քանի անգամ:
ե) դե իսկ սիմֆոնիայի նախերգանքն ու ավարտը ավելի շուտ ռոմանտիկ պարեղանակներ էին կամ լատինոի տիպի էկզոտիկ տեսարաններ: սիրամարգատիպ պայթող արկերի տեսքով:
զ) մինչեւ հիմա չեմ հասկանում որտեղ էին պահում այդքաաաաա՜ն բարոդ: Ախր չեր կարող այդքանը հիսուն մետրում տեղավորվել: Շատ էր է՛: Շատ շատ: էլ  չեմ ասում այդքան օդ որտեղի՞ց: Որ պրովանսի երկրորդային քաղաքը սենց ա նշում՝ բա փարիսում ի՞նչ ա կատարվում:
Անցած լինի, անցեք ձեր գործերին:



Next post
Up