Վաս իզ դաս

May 19, 2009 01:08



«
  DAAD ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսին ներկա էր DAAD ծրագրի գլխավոր քարտուղար Քրիստիան Բոդեն, Հայաստանում
 Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Քրիստիան Բոդենը ողջունեց ներկաներին`նշելով, որ այսօր հիշվող օր է, քանի որ «Հայաստանում հրաշալի արև է»: ՀՀ ԿԳ նախարարն էլ
  ողջունեց հյուրերին և նշեց, որ ուրախ է տեսնել «ծագող արևի երկրից ժամանած գլխավոր քարտուղարի հիացմունքը հայկական արևի հանդեպ»:
»

(* http://www.panorama.am/am/education/2009/05/16/daad2/ *)

Ես ինչոր բան սխալ եմ հասկանում թե՞  Գերմանիան մեծարվեց «Ծագող Արեւի Երկիր»: Եթե այդպես է՝ Հայաստանում ճապոնյայի դեսպան եթե կա երեւի խառակիրի կլիներ այս գիշեր: Հաստատ ժողովից հետո էլ գերմանացիք կարգին ղժժացել են Հայաստանի, հայերի մակարդակի վրա:

Միակ հույսը, որ Բոդենը ճապոնիայից վերադառնալիս մտել է Երեւան, կամ ասենք ծնունդով Տոկիոյից է, բայց այս դեպքում ասելիս զգուշացնել է պետք :)
Previous post Next post
Up