Հայաստանը նախապայման ունի՞ դնելու

Aug 28, 2008 19:08

Նոր սենց բան նկատեցի...
Հայաստանը պնդում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ...
Արդյո՞ք շեշտադրման պակաս չկա: Սա կարող է տպավորություն թողնել, որ Հայաստանը պատրաստ է առանց Թուրքիայի նախապայմանների հարաբերություններ հաստատել (այսինքն Թուրքիայի նախապայմաններից հրաժարվելու դեպքում ), որովհետեւ խոսակցությունների ընթացքում շեշտվում են միայն թուրքական նախապայմանները: Եվ համոզված եմ որ շատերը, նույնիսկ իմացողներից հենց այդպես ել պիտի մտածեն՝ որ "Հայաստանի ուզածը այն է, որ Թուրքիան նախապայման չդնի, ու այս հայտարարությունով ասում է նախապայմանդ հանի հարաբերություն հաստատեմ" այսինքն լրիվ այլասերվ տպավորություն է: Տատիս ել ա հասկանում, որ եթե նախապայման չլինի հարաբերությունը կհաստատվի, բայց Հայաստանը չի կարող նախախայման դնել Թուրքիային նախապայմաններից հրաժարվել, եւ նման հայտարարությունը միայն սեփական նախապայմաններից հրաժարում կարող է նշանակել, եվ Հայաստանի շռայլությունը լավ կլինի ընդգծվի: Ո՞վ պիտի կռահի որ հայաստաննել նախապայմաններ ունի, իսկ դա բերում է թյուր կողմնորոշման:
Սենց եթե եղավ ավելի հզոր գործիք չի՞ դառնա՝ "Հայաստանը պատրաստ է նախապայման չդնել հարաբերությունների հաստատման համար" այդ ժամանակ միանգամից հարց է ծագում՝ "իա...Հայաստանը նախապայման ունի՞ դնելու":
Previous post Next post
Up