Գերժամանակակից լաբորատորիա Հայաստանում. միակը տարածաշրջանում

Nov 02, 2012 18:17

Սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության վերահսկողություն՝ միջազգային բոլոր կանոններով. ՛՛Տոնուս-Լես՛՛ ընկերությունը 2010-ից սկսեց Հայաստանում ամենաարդիական լաբորատորիան կառուցելու գործը: 1.3 մլրդ դրամ ներդրում. և մինչև տարեվերջ լաբորատորիան կբացի դռները: Ներդրումային այս գործելաոճը կառավարության հավանությանն է արժանացել. գործադիրը 3 տարով հետաձգել է ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարումը:
Արդյունաբերության ոլորտի ցուցանիշներն աճում են. մինչև տարվա վերջ, նախատեսվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կհատի 1.1 տրիլիոն դրամի ծավալը. արտադրողները վստահ են, որ ոլորտի աճի հիմնական կատալիզատորը կառավարության մշակած Արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունն է:

image Click to view

դեղագործություն, լաբորատորիա, կառավարություն, փորձաքննություն, արդյունաբերություն, արտադրություն

Previous post Next post
Up