Ալավերդի կատարած այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը եւ աշխատանքային քննարկումը տարբեր ոլորտների տնտեսվարողների հետ լավ առիթ էր անկեղծ մտքեր փոխանակելու, իրենց մտահոգությունների մասին անկաշկանդ արտահայտվելու համար: Այստեղ գործարարների միության նախագահը խնդրեց վարչապետին `առավել հետևողականորեն շարունակել բարեփոխումները հարկային ոլորտում. գործարարների կարծիքով` պրոցեսը դանդաղում է, ռազմավարությունը կարծես թե ճիշտ է ընտրված, բայց գործերն առաջ տեսանելի արագությամբ չեն Երկու օր անց` կառավարության վերջին նիստին արդեն, վարչապետի կողմից խիստ շեշտադրումներ արվեցին, ինչը, թերևս, ուղղակի շարունակությունն էր գործարարների բարձրացրած այսպիսի հնչերանգներով հանդիպման: Ներածականում վարչապետը թվերով փաստեց, որ հարկային ստուգումների մասին կա բավական մտահոգիչ վիճակագրություն`վերլուծություան համաձայն հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009-ին թեեւ ավելացել է 82 տոկոսով, սակայն լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են:Այնինչ կառավարության ռազմավարության հիմքում ընկած էր այն սկզբունքը,որ պետք է նվազագույնի հասցնել հարկային ստուգումները:
Click to view