Գարեգին Նժդեհ

Nov 24, 2007 21:30

Բարոյական ոյժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թուապեէս թոյլերին` մեծամեծ հակառակորդների դէմ:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում նրա պակասի պատճառով:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին` առանց հոգու:

Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն - ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից:

Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Միայն ազգասէրը կարող է սիրել եւ մարդկութիւնը:

Կռվադաշտում փախչող զինվորը ազգից ու հայրենիքից է փախչում:

“Մարտական խոհեր”
Գարեգին Նժդեհ

Հայ մտավորականների խոսքերին կարելի է ծանոթանալ նաև այստեղ aforizm_am

մտքեր

Previous post Next post
Up