Սիգարետի ռեկլամ կար, որ Տրդատը հեթանոսական տաճարները ավիրում ա, մեկ էլ ջոգում ա, որ չի կարելի պատմամշակութային կոթողները ավիրել ու Գառնին չի ավիրվում: Էդ 4-րդ դարում ջոգեց Տրդատը, էդ ջոգել էին Գրանդ Տոբակկոյում, բայց էդ չեն ջոգում Հայ Առաքելական եկեղեցում ու հայ չինովնիկությունը:
Փոքր վախ
![](http://pics.livejournal.com/hovic/pic/00008kbg)
տ, որ իմացա Կինո Մոսկվայի տեղը եկեղեցի ա էղել, սրտիս դարդ էղավ, որ Կինո Մոսկվան սարքելու համար եկեղեցի են քանդել: Բայց մեր սերունդը էդ եկեղեցին սկի չի էլ տեսել, բայց ամառային դահլիճում կյանքիս մեջ առաջին ռոք համերգին եմ էղել, ռոքի կուսությունիցս ընդեղ եմ զրկվել, հետո ընգերներով ընդեղ էինք պինգ-պոնգ խաղում, մի խոսքով էդ շինությունը կողքիս եմ մեծացել: Նույն ձև էլ Երիտասարդական պալատն էր, մեր բալկոնից սաղ օրը նայում էինք, էրեխեքով գոռում. «կրծած կուկուռուզ» ու խնդում, լեգենդներ էինք հորինում իբր «կրծած կուկուռուզի» վերևը թռչող ափսե ա: Բայց կրծած կուկուռուզը ուրիշ թեմա ա, Երևանի խորհրդանիշն էր, ինձ է, դուր էր գալիս էդ: ամառային դահլիճը վաբշե մտքովս չէր անցնում, որ իրանից լուրջ շինություն ա ներկայացնում: Ոչ մի անգամ ուշադրություն չեմ դարձրել, ոչ մի անգամ էլ չի հետաքրքրել, ինձ համար էդ էղել ա ուղղակի Կինո Մոսկվային հարակից շինություն: Էս վերջերս լուրը կարդացի, որ ամառային դահլիճը տալիս են Մայր Աթոռին, վռազ ջոգեցի, որ մեկը բարոյա-քրիստոնեական գաղափարների վրա հոգևոր բիզնեսն ա ուզում առաջ բրդի: Հետո մի քանի ճարտարապետների հարցազրույցներ կարդացի, որոնք ոնց որ հատուկ ինձ համար բացատրեին «տղա ջա'ն, էդ շինությունը մենակ ռոքի կուսությունից զրկվելու ու պինգ-պոնգ խաղալու շինություն չի, էդ լուրջ ճարտարապետական գործ ա»: Լևոն Վարդանյանը ասում ա, որ էդ ամառային դահլիճը մի ցուցադրական օբյեկտ ա, թե ոնց կարել
![](http://pics.livejournal.com/hovic/pic/00009f87/s320x240)
ի ա գոյություն ունեցող կառուցապատման մեջ ինտեգրել նոր կառույց, որը ոչ թե խանգարում ա, այլ լրացնում ա ողջ միջավայրը, կարդացի ու ջոգեցի, ոնց որ մոզայկա, մոզայկայի մեջ հեշտությամբ կնոպկեն դնում ես, ստեղ աշխատանք ա տարվել, իսկ երբ ավարտվել ա, ինձ համար շատ հեշտ ա թվացել, էնքան հեշտ, որ սկի չեմ էլ նկատել:
Սաղս էլ գիտենք, որ Պողոս-Պետրոսը Կինո Մոսկավայի տեղն ա էղել ոչ թե ամառային դահլիճի, բայց քանի որ Կինո Մոսկվան ա պատճառը էղել Պողոս-Պետրոսի քանդման, ուրեմն սովետի մուռը պիտի իրանից հանվի, բայց քրիստոնեությունում մուռ չկա, Քրիստոսն էկավ հանեց էդ օրենքները, քրիստոնեության գաղափարներին հակառակ եկեղեցի են սարքում, ոնց որ կաթողիկոսի երազում Քրիստոսը էկած լինի, չագուչով ամառային դահլիճի վրա խփած լինի ու հուշի, որ ըտեղ պիտի եկեղեցի լինի: Իսկ եթե ուրիշ տեղ կառուցեն,
![](http://pics.livejournal.com/hovic/pic/0000aatt/s320x240)
կինո նայելուց առաջ կամ հետո հանդիսատեսը մի կանգառ կբարձրանա վերև, ընդեղ արդեն շինություն քանդել են, որ եկեղեցին վեր խոյանա ու շուրջն էլ եկեղեցի կառուցեն, որովհետև մեկը ուզում ա, որ Աննա անունը սրբանա: Սբ. Աստվածածնում մոմը կվառի, մի հատ էլ տիրոջից ներողություն կխնդրի, որ ցոփ կյանք ա վարում, եկեղեցուց դուրս կգա, «կզմայլվի» եկեղեցու բակի զիբիլանոցով ու հարցերը լուծված են, նույնը կարա անի Քամի կլուբից դուրս գալուց: Բայց չէ, ավելի լավ համադրություն ա. պարելու ժամանակ հենց զգաս, որ մեղք ես գործում, Քամիից տժալով ոտքդ դուրս ես գցում ու արդեն եկեղեցում ես, մոմը վառում ես ու նորից մտնում Քամի: Երբ փ
![](http://pics.livejournal.com/hovic/pic/0000b951)
ոքր էի, տատս ցույց էր տալիս Կաթողիկեն փակող արվեստի ինստիտուտի շենքը, ուրախ-ուրախ ասում, որ ժամանակին էդտեղ ա աշխատել: Բա ես իմ թոռանը ցույց չտա՞մ ամառային դահլիճը ու ասեմ, որ առաջին անգամ ռոք համերգ էդտեղ եմ լսել:
Սանդարամետի մեհյանի վրա էլ Էջմիածնի եկեղեցին կառուցեցին, չասեցինք էդ եկեղեցին մի քիչ կողք տարեք տենսենք էդ ինչ մեհյան ա: Չկա Արամազդի տաճարը, որ համ մենք ուրախ լինենք համ մի արտասահմանցի գա նայի, ասի` «olala»: Քրիստոնեությունը (Հայաստանում) իրա ծնված օրվանից ջարդուփշուր ա անում, սովետում իրան սկսեցին ջարդուփշուր անել, դաս չեղավ. «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: