Ռեստորանային եռաերգ Հայաստանի եռանախագաների մասին
Սիրելի սեղանակիցներ, առաջին երգը նվիրված է Հայաստանի առաջին նախագահին:
Պատրոնտաշս կապել եմ,
![](http://pics.livejournal.com/hovic/pic/000058dq/s320x240)
Նախագահ հռչակվել եմ,
Լույսն ու գազը կտրել եմ,
Ռոբերտին ստեղ բերել եմ,
Ձեր վզին փաթաթել եմ,
Ու հետո հեռացել եմ,
Տասը տարուց հետ եկել եմ,
Հարթակում լավ պարել եմ,
Մարտի 1-ին քնել եմ
Պարում ենք բոլորս, որովհետև միայն այդպես կարելի է կազմաքանդել ավազակապետական բուրգը: Պարել, պարել մինչև վերջ...
Հարգելի բարեկամներ, իսկ այս երգը նվիրված է հանրապետության երկրորդ նախագահին, ինչպես ասում են` իզ սոլնեչնովո Կարաբախա:
Պատրոնտաշս կապել եմ,
![](http://pics.livejournal.com/hovic/pic/00006wk5)
Կարաբախից եկել եմ,
Լևոնից ազատվել եմ,
Վանոյին ստուց ցրել եմ,
Քի Վեստում լողացել եմ,
Պատրոն լցրել եմ,
Տասն անմեղ զոհ տվել եմ,
Սիրուշոյին բերել եմ,
Տղուս հետ նշանել եմ:
Տանցույուտ վսե: Ինչպես ասում է իմ հալալ ընկեր Պուտինը` Պլախոմու տանցորու պատրոնտաշ մեշայետ:
Սիրելի հայրնեկիցներ: Եվ մեր վերջին երգը նվիրված է Հայաստանի վերւին նախագահին:
![](http://pics.livejournal.com/hovic/pic/00007fx3/s320x240)
Պատրոն տաշս կապել եմ,
Գեղամյանին կապել եմ,
Վազգենին էլ կապել եմ,
Արթուրին էլ կապել եմ,
Արշակին էլ կապել եմ,
Խոսրովին էլ կապել եմ:
Մի խոսքով, ժողովուրդ ջան, էս հանրապետությունում ինչքան անկապ մարդ կա, բոլորին կապել եմ: Առաջ Հայաստան:
Հեղինակ` Արմեն Դուլյան